tert.am ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը խաղաղությանը չնպաստող է գնահատել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ սուր հայտարարությունների փոխանակումը կարող է բացասաբար ազդել խաղաղության ամրապնդման ջանքերի վրա։ Ազգային ժողովում քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը և հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն Ադրբեջանից։ Նա Միրզոյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ ԱԳՄԱ նախարարությունը չի արձագանքել այդ հայտարարությանը, և որքանո՞վ է նման խոսույթը նպաստում խաղաղության գործընթացին։ Միրզոյանը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը խաղաղություն է կառուցում՝ գիտակցելով այդ ճանապարհին առկա դժվարություններն ու խոչընդոտները։ Նրա խոսքով՝ հայկական կողմը փորձում է ամրապնդել խաղաղությունը և խուսափել նախկին առճակատման տրամաբանությանը վերադառնալուց։ «Պարոն Աբրահամյան, հավատացնում եմ ձեզ, ես այնքան ամպագոռգոռ և հայրենասիրական բառեր գիտեմ, այնքան պաթոսային բառեր գիտեմ։ Հարցը հետևյալն է՝ դա անելը կնպաստի՞։ Հիմա բերեցիք մի օրինակ, որը չի նպաստում։ Իհարկե չի նպաստում»,- ասել է Միրզոյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Արարատ Միրզոյանը Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը խաղաղությանը չնպաստող է համարել | tert.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արարատ Միրզոյանը Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը խաղաղությանը չնպաստող է համարել | tert.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Կալանավորվել է Միկոյան 64-ի հողատարածքի վիճահարույց վաճառքի հետ կապվող գործարար Ռուբեն Կարախանյանը | azatutyun.am
Infocom / 20 minutes ago

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը
Infocom / 1 hour ago

ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով | factor.am
Infocom / 1 hour ago
Գազատարի վնասման հետևանքով Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում դադարեցվել է գազամատակարարումը
Infocom / 1 hour ago
Related coverage

COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 22 minutes ago

Թուրքիայում կոչ են արել չվավերացնել Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը
Sputnik Armenia / 32 minutes ago

Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարը Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է «Moon Rose» ջերմոցային տնտեսություն
Aravot / 35 minutes ago

Ամենուր ստանում ենք Նիդեռլանդների համագործակցությունը և շատ բարձր ենք գնահատում այդ քայլը. Միրզոյան
1in.am / 41 minutes ago