Ստեփանավան համայնքի Գյուլագարակ բնակավայրի 25/24 տեղամասում այսօր ակտիվ է եղել Գյուլագարակի գործող համայնքապետ Խաչիկ Վարդանյանը։ «Ազատ քվե» դիտորդական առաքելության ներկայացուցիչն արձանագրել է, որ համայնքապետը խաթարել է հանձնաժողովի աշխատանքը, առանց վկայականի ելումուտ է արել տեղամաս, նույնիսկ նստել է հանձնաժողովի նախագահի տեղում եւ միայն վերջինիս հորդորից հետո է դուրս եկել տեղամասից։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձը մատյանում արձանագրել է, որ Խաչիկ Վարդանյանը ներկայացել է որպես վստահված անձ, սակայն նշենք, որ դա օրենքով արգելված չէ։ Մատյանում որոշ նշումներ կան դարձյալ դրոշմանիշերի որակի վերաբերյալ։ Այս տեղամասի մոտ դիտորդները արձանագրել են նաեւ կուտակումներ։ Այժմ ինչպես այստեղ, այնպես էլ բոլոր տեղամասերում դռները փակվել են ընտրողների առաջ․ քվեարկությունն ավարտվել է։ Հանձնաժողովը անցնում է կազմակերպչական աշխատանքներին, ապա քվեների հաշվարկին։ The post Գյուլագարակի 25/24 տեղամասում ակտիվ է եղել Գյուլագարակի գործող համայնքապետը appeared first on Infocom .