Ստեփանավանի 25/25 ընտրատեղամասում քաղաքացիներից մեկը չկարողացավ ընտրություն կատարել, քանի որ նրա անունը ցուցակում չկար: Ավելի վաղ «Ինֆոքոմի» թղթակիցը նկատել էր, որ նա տեղամասին մոտեցել էր մեկ այլ տղամարդու ուղեկցությամբ` ճանապարհին քննարկելով քվեարկություն կատարելուն վերաբերող ինչ-որ թեմա։ Ուղեկցող քաղաքացին, տեսնելով որ իր հետ եկած տղամարդու անունը ցուցակում չկա, ընտրատեղամասի սենյակի դռան մոտից ասաց, որ այդ քաղաքացին «խոպան ա գնացել» նույն ժամկետներում մեկ այլ քաղաքացու հետ, ում անունը, սակայն, ցուցակում եղել է: Ընտրության եկած քաղաքացին խնդրեց հանձնաժողովի անդամներին «մի բան անել», որովհետև ինքը պարտադիր ցանկանում է քվեարկել, մինչդեռ հանձնաժողովի անդամները բացատրեցին, որ եթե անունը ցուցակում չկա, իրենք ոչինչ տեղամասի ներսում չեն կարող անել և խորհուրդ տվեցին դիմել անձնագրային բաժին: Քաղաքացին զայրացած դուրս եկավ տեղամասից և շենքի միջանցքի անկյունում ցածրաձայն քննարկման մեջ մտավ իր ուղեկցի ու մեկ այլ քաղաքացու հետ, նրանց հետ էր նաև հանձնաժողովի՝ ՔՊ-ի կողմից առաջադրված անդամը: Տեսնելով տեսախցիկը՝ քաղաքացիներից մեկը ձեռքով փակեց այն և հորդորեց չնկարել, քանի որ ինքը «աշխատող է», հետո բոլորը հեռացան տեղամասի շենքից: Հանձնաժողովի նախագահն ավելի ուշ բացատրեց, որ ինքը չի նկատել միջանցքի անկյունում գտնվող քաղաքացիներին, ու պնդեց, որ քանի որ քաղաքացին փաստացի չի քվեարկել, ուղղորդման մասին խոսք չի կարող լինել։ The post Ստեփանավանի 25/25 ընտրատեղամասում քաղաքացին չկարողացավ ընտրել․ նրա անունը ցուցակում չկար appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ստեփանավանի 25/25 ընտրատեղամասում քաղաքացին չկարողացավ ընտրել․ նրա անունը ցուցակում չկար

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Գյուլագարակի 25/24 տեղամասում ակտիվ է եղել Գյուլագարակի գործող համայնքապետը
Infocom / 1 hour ago

ՔՊ վստահված անձն ուղղորդել է, թե ոչ․ միմյանց հակասող արձանագրություններ՝ Արթիկի 33/8 տեղամասում
Infocom / 2 hours ago

517 տեղամասերը փակվել են, քվեարկությունն ավարտվել է. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը
Infocom / 2 hours ago

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
Infocom / 2 hours ago
Related coverage

ՏԻՄ ընտրությունների ընթացքում 35 ահազանգ է ստացվել, 5 դեպքով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
Hetq / 18 minutes ago

Ոչ մեկն էլ իրականությանը չի համապատասխանում. Արթիկի ՔՊ թեկնածուն՝ մրցակից ուժերի ահազանգերի մասին
Public Television of Armenia — 1Lurer / 20 minutes ago

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago

ԿԸՀ–ն ամփոփել է մասնակցությունը այսօր կայացած ՏԻՄ ընտրություններում
Sputnik Armenia / 22 minutes ago