Արթիկի 33/8 ընտրատեղամասի գրանցամատյանում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վստահված անձի արձանագրած խախտման համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձն ուղղորդել է ընտրության հարցում։ Հանձնաժողովի նախագահ Ներսես Յուզբաշյանի խոսքով՝ որևէ ուղղորդում տեղի չի ունեցել։ «Ինֆոքոմ»-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես է հանձնաժողովի նախագահը մոտենում անդամներին ու ցածր ասում, որ բոլորը ասեն՝ ուղղորդում չկա: Ապա հանձնաժողովի անդամների ստորագրություններով մատյանում արձանագրվել է, որ նման բան չի եղել։ Հանձնաժողովի նախագահը, ի պատասխան «Ինֆոքոմ»-ի հարցի, թե ինքը ուղղորդե՞լ է անդամներին, պնդել է, որ նման բան չի եղել։ Ստեփանավանի 25/27 տեղամասում էլ «Հանրապետություն» կուսակցության վստահված անձը նկատել է, որ «Ուժեղ Հայաստանի» վստահված անձն է ուղղորդել ընտրողին: Մասնավորապես, նա հանձնաժողովի նախագահին տեղյակ պահեց, որ դաշինքի վստահված անձը հարցրել է ընտրողին՝ գիտե՞ս՝ ինչ պիտի անես: Ընտրողն էլ արձագանքել է՝ այո, և նշել քվեաթերթիկի համարը: Հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ դիտավորություն չի եղել, և թերևս դաշինքի վստահված անձը նկատի է ունեցել ընտրելու կարգը: Միաժամանակ հորդորեց վստահված անձանց զերծ մնալ ընտրողների հետ նմանատիպ խոսակցություններից: Այս մասով, սակայն, գրանցամատյանում որևէ գրառում չկա: The post ՔՊ վստահված անձն ուղղորդել է, թե ոչ․ միմյանց հակասող արձանագրություններ՝ Արթիկի 33/8 տեղամասում appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՔՊ վստահված անձն ուղղորդել է, թե ոչ․ միմյանց հակասող արձանագրություններ՝ Արթիկի 33/8 տեղամասում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Գյուլագարակի 25/24 տեղամասում ակտիվ է եղել Գյուլագարակի գործող համայնքապետը
Infocom / 1 hour ago

Ստեփանավանի 25/25 ընտրատեղամասում քաղաքացին չկարողացավ ընտրել․ նրա անունը ցուցակում չկար
Infocom / 1 hour ago

517 տեղամասերը փակվել են, քվեարկությունն ավարտվել է. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը
Infocom / 2 hours ago

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
Infocom / 2 hours ago
Related coverage

ՏԻՄ ընտրությունների ընթացքում 35 ահազանգ է ստացվել, 5 դեպքով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
Hetq / 16 minutes ago

Ոչ մեկն էլ իրականությանը չի համապատասխանում. Արթիկի ՔՊ թեկնածուն՝ մրցակից ուժերի ահազանգերի մասին
Public Television of Armenia — 1Lurer / 18 minutes ago

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

ԿԸՀ–ն ամփոփել է մասնակցությունը այսօր կայացած ՏԻՄ ընտրություններում
Sputnik Armenia / 20 minutes ago