ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության տարածքում ԳՄՕ (Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ) արտադրանքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը դեռևս ամբողջությամբ ձևավորված չէ: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Ղրղզստանում Կարթախենայի արձանագրության մեխանիզմների իրականացման ծրագրի փորձագետ Աբդիմիտալ Չինգոժոևը՝ Երևանում ընթացող ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում:Չինգոժոևը հիշեցնում է՝ Կարթախենայի կենսանվտանգության արձանագրությունը, որն ընդունվել է 2000 թվականին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում, չի արգելում և չի սահմանափակում ԳՄՕ-ն: Դրա նպատակն է պատկերացում ձևավորել այն մասին, թե ինչ են ԳՄՕ արտադրանքները և թե ինչպես չեզոքացնել դրանց հետ կապված հնարավոր ռիսկերը: Օրինակ՝ ԱՄՆ-ն և Չինաստանը չեն ստորագրել այս արձանագրությունը, Ճապոնիան ստորագրել է, սակայն առաջին երկու երկրներն արտադրում են ԳՄՕ արտադրանք, իսկ Ճապոնիան ներմուծում է այդ արտադրանքը մեծ ծավալներով:Առայժմ գիտնականների շրջանում մարդկանց համար ԳՄՕ-ի վնասակարության վերաբերյալ միանշանակ եզրակացություն չկա, բայց մեկ անվիճելի ռիսկ արդեն բացահայտված է. գյուղատնտեսական բույսերը կարող են փոշոտման ճանապարհով ազդել իրենց վայրի ցեղակիցների վրա, երբ մոդիֆիկացված ծառի ծաղկափոշին փոխանցվում է ազգակից վայրի ծառին: Ղրղզստանի համար սա էական խնդիր է, քանի որ երկրում վայրի պտղատու ծառերի արժեքավոր գենոֆոնդ կա: Ըստ լեգենդներից մեկի՝ ընկույզը Եվրոպա է հասել հենց Տյան Շանի լեռներից՝ ժամանակակից Ղրղզստանի հարավից, որտեղից այն բերել են Ալեքսանդր Մակեդոնացու զինվորները:Եվրասիական միության մակարդակով գործում են ԳՄՕ-ի վերահսկողության կանոնակարգեր, սակայն ոչ բոլոր երկրներում է դրա համար ազգային մեխանիզմ մշակված: Այս առումով աշխատանքը լավ է կազմակերպված Բելառուսում: Երկրի Գիտությունների ակադեմիայում գործում է կենսաանվտանգության համակարգող կենտրոն: Այնտեղ պետք է դիմեն այն ձեռնարկությունները, որոնք ԳՄՕ արտադրանք են ներմուծում երկիր: Կենտրոնն իրականացնում է ռիսկերի գնահատում և խորհրդատվական գնահատական (դրական կամ բացասական) է տալիս բնապահպանության նախարարությանը, որն էլ դրա հիման վրա թույլատրում կամ արգելում է ապրանքի ներկրումը:Հաշվի առնելով գործընկերների փորձը՝ Ղրղզստանում որոշել են մշակել ԳՄՕ արտադրանքների հետ կապված սեփական գործողությունների մեխանիզմը՝ արտադրողից մինչև սպառող ամբողջ շղթայով: 2023 թվականին երկրում մեկնարկել է ծրագիր (որի փորձագետն է Չինգոժոևը)՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ: Մշակվել են ուսումնամեթոդական համալիրներ ԳՄՕ-ի հարցերով՝ Ղրղզստանի բուհերի ագրարային, կենսաբանական և էկոլոգիական մասնագիտությունների համար, ինչպես նաև ընդունվել է օրենք ԳՄՕ-ների շրջանառության մասին: Հաջորդիվ պետք է ընդունվեն ենթաօրենսդրական ակտերը:«Դեռևս առիթ չի եղել հայ գործընկերների հետ շփվելու, պարզելու, թե ինչպիսի իրավական դաշտ է գործում այստեղ, բայց ես պատրաստ եմ հանդիպել նրանց հետ: Չէ՞ որ մենք մեկ միության մեջ ենք և պետք է նաև կարգավորենք ԳՄՕ ապրանքների փոխադրումների մասին միմյանց իրազեկելու մեխանիզմը: Այդ մասին նշվում է նաև ԵԱՏՄ կանոնակարգերում»,– հավելել է ղրղըզ փորձագետը:Հիշեցնենք, որ Հայաստանում 2023 թվականին ընդունվել է «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» օրենքը, որով հանրապետությունում արգելվում է ԳՄՕ բույսերի մշակությունը, բացառությամբ գիտական նպատակների համար: Թե որքանով են այդ պահանջները գործնականում կատարվում, առայժմ պարզ չէ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԳՄՕ արտադրանքի նկատմամբ վերահսկողություն ԵԱՏՄ-ում դեռևս ձևավորված չէ. ղրղըզ փորձագետ
Միության երկրները պետք է մշակեն ԳՄՕ-ի հետ վարվելու գործողությունների սեփական մեխանիզմները, ինչպես նաև միմյանց տեղեկացնեն նման արտադրանքի տեղաշարժի մասին:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Իրանի փոխնախագահը հիջաբով ադրբեջանցի ուսանողներին առաջարկել է իրանական բուհերում սովորել
Sputnik Armenia / 26 minutes ago

Один из трех пострадавших в аварии в Арагацотне детей скончался в больнице
Sputnik Armenia / 26 minutes ago

Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
Sputnik Armenia / 49 minutes ago

Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Քվեարկության ընթացքը Լեջանի 25/15 տեղամասում. ՈւՂԻՂ
Factor.am / 12 minutes ago

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում․ կա 4 վիրավոր
ABC Media / 13 minutes ago

Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 25.10.2026
Public Television of Armenia — 1Lurer / 14 minutes ago

Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. բախվել են 4 ավտոմեքենա․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago