ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Երևան–Աշտարակ ճանապարհին ամուսինների կյանք խլած ողբերգական վթարի հետևանքով տուժած երեխաներից մեկը մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։Նշենք, որ ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին։ Ամուսինները 5 երեխայի հետ Գյումրուց Եղվարդ էին գնում, երբ տեղի է ունեցեցել վթարը։ Երեխաներից 3-ի առողջական վիճակը երեկվա դրությամբ գնահատվում էր ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Ծայրահեղ ծանր գնահատվում էր 7, 10 և 13 տարեկան երեխաների առողջական վիճակը։Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ մահացել է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում» գտնվող երեխաներից մեկը։ Երեխաներից մի քանիսն էլ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում են։Այլ մանրամասներ մեզ չհաջողվեց ճշտել ոչ ԱՆ-ից, ոչ էլ «Ուիգմոր» ԲԿ-ից. ԲԿ-ից ասացին՝ դիմենք էլեկտրոնային նամակով, որին կպատասխանեն աշխատանքային օրը։News.am–ի տեղեկություններով էլ երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին։ Կինը` 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը, 2 երեխայի հետ գնացել էր Գյումրի` մոր մահվան քառասունքին, մի քանի օրից էլ ամուսինը` 37-ամյա Մխիթար Նազարյանը, 3 երեխայի հետ մեկնել էր Գյումրի, ու միասին Եղվարդ էին վերադառնում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
Երեխաների մի մասը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում են, իսկ մյուսները` «Ուիգմոր» հիվանդանոցում։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Российская пара взяла первую медаль Гран-при по фигурному катанию за пять лет
Sputnik Armenia / 31 minutes ago

Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել
Sputnik Armenia / 37 minutes ago

Власти Армении наивно надеялись внести раскол в ЕАЭС: политолог
Sputnik Armenia / 58 minutes ago

Բողոքի ցույցեր Ֆրանսիայում և Իտալիայում. ձերբակալվել է շուրջ 2 հազար մարդ
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

ԵՂՈՒՆԳԻ ԳՈՒՅՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ․ՄՈՒՇԵՂ ՄԱՆՈՒԿՅԱՆ
168 Jham / 43 minutes ago

Ավտովթար Երևանում. 4 տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է
A1plus / 50 minutes ago

Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
Shant News / 1 hour ago

Հայկական ծիրանը, կեռասը, դեղձը, նեկտարինը և ելակն արտահանվում են Օման. Միզոյան
1in.am / 2 hours ago