87-ամյա Սեդա Սաղաթելյանի հետ զրույցը կյանքի յուրատեսակ դասընթաց է։ Բոլոր փոխհարաբերություններում հաջողած կինը հորդորում է ամեն մարդու, ամեն երևույթի մեջ գտնել լավն ու այդ լավը բռնած առաջ գնալ։ «Տարիքը համարում եմ սոսկ թիվ, որովհետև հոգիս ինձ հետ չեմ մեծացրել, ես ինձ մեծ չեմ զգում, հոգեպես երիտասարդ եմ»,- ասում է նա՝ համոզմունք հայտնելով, որ շրջապատի անտարբերությունն է նաև ծերացնում մարդուն։ Դժվարություններ հաղթահարելը նա համարում է երկար ու բովանդակալից կյանքի բանաձևերից մեկը։ Կոնդի հողաշեն տնակներում իր ընտանեկան ամրոցը կառուցած տիկին Սեդան երեք որդիներին էլ է նույն ոգով մեծացրել ու հպարտությամբ պատմում է իր հարսների հետ ձևավորած առողջ հարաբերությունների մասին։ «Հարսներիս գալուց հետո եմ սկսել զարդեր կրել, ամեն հարսիս հետ երիտասարդացել եմ»,- պատմում է նա՝ ավելացնելով, որ երիտասարդները պետք է մեծերին սիրեն, հարգեն և ուշադիր լինեն, իսկ մեծերը չխառնվեն նրանց ընտանիքների գործերին։ «Եթե իմ զավակին սիրում եմ, նրա ընտրյալին ավելի շատ պետք է սիրեմ»,- ընտանեկան ջերմ մթնոլորտի գաղտնիքն է բացում տիկին Սեդան: Եզրափակելով՝ նա հորդորում է առողջ շփվել, գնահատել կյանքի ամեն ակնթարթը. մարդուն կենսունակ են պահում միմյանց հանդեպ ուշադրությունն ու հոգատարությունը, մի ջերմ խոսքը կամ զանգը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Երկորդ շնչառություն»․ 87-ամյա Սեդա Սաղաթելյանը՝ ընտանիքի, հոգատարության և սիրո ուժի մասին
Comments
No comments yet — be the first to comment.
More from Public Radio of Armenia

«Բարձր գրականություն». 25.10.2026
Public Radio of Armenia / 7 hours ago

ՀՀ-ն չի վերահսկում իր տարածքի մոտ 500 քառակուսի կիլոմետրը․ Մելիքսեթյան
Public Radio of Armenia / 9 hours ago

Ռոքի աստվածներն ու սպառողները. մաս 6. Սամվել Մկրտչյանն ու Բիթլզի ֆենոմենը
Public Radio of Armenia / Oct 25

Naré wins Junior Eurovision 2026 for Armenia
Public Radio of Armenia / Oct 25
Related coverage

135 ընտրատեղամասերում արձանագրվել է 209 խախտում․ «Անկախ դիտորդ»-ը ներկայացրել է խախտումների տեսակներն ու դրանց համամասնությունը
Infocom / 2 hours ago

Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 hours ago

Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Factor.am / 3 hours ago

Մեղրիում Քպ-ի ստացած ձայները
Azg / 3 hours ago