«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ստեփանավան համայնքի ավագանու թեկնածու Նարեկ Մելիքյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատել է, որ ՔՊ-ն Ստեփանավանում պարտվում է։ «Շատ քիչ ձայների հարաբերակցությամբ, բայց, այո, դուք ճիշտ եք»,- նշել է Նարեկ Մելիքյանը։ Նրա փոխանցմամբ՝ ձայների տարբերությունը կազմում է մոտավորապես 540 ձայն, և մնացել է հաշվարկելու ընդամենը մեկ ընտրատեղամաս։ «Հնարավոր է՝ 100 ձայն ևս ավելանա պարտությանը, այդքանը։ Երևի թե մեծ հաշվով ինչ-որ գլոբալ փոփոխություն չի սպասվում»,- ընդգծել է ՔՊ թեկնածուն։ Դիտարկմանը, թե ՔՊ-ն չառաջադրեց գործող համայնքապետին, ով ի հակառակ կուսակցության որոշման հաղթեց ընտրություններում, և հարցին՝ արդյոք զղջում են այդ որոշման համար, Մելիքյանը պատասխանել է, որ իրավասու չէ թիմի կամ կուսակցության ղեկավարության անունից հայտարարություն անել։ Անդրադառնալով ավագանու մանդատները վերցնելու և ընդդիմադիր դաշտում աշխատելու հնարավորությանը՝ նա նշել է․ «Քանի որ մենք մեզ դրսևորում ենք որպես ամբողջական թիմ, ես միանձնյա չեմ կարող հիմա այդ հարցին պատասխանել»։ Մանրամասները՝ տեսանյութում։
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Politics
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
Factor.am / 1 hour ago

500 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական
Factor.am / 1 hour ago

Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Factor.am / 1 hour ago

Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 hours ago



