Ռոքնռոլն ու «Բիթլզը» միավորել էին գյումրեցի ընկերներին, ովքեր Խորհրդային ձանձրալի իրականությունը շրջանցելու համար ոչ միայն միասին նվագում էին, այլև թարգմանում երգերն ու ստեղծում սեփական երգացանկը։ Այս սովորույթը տասնամյակներ անց շարունակվեց նաև Երևանում։ Նրանցից մեկը հայտնի թարգմանիչ Սամվել Մկրտչյանն էր, ում անունը կապվում է ինչպես համաշխարհային մոդեռնիստական գրականության (Էլիոթ, Ջոյս, Ֆոլքներ, Բուկովսկի), այնպես էլ լեգենդար «Բիթլզ» քառյակի հետ։