Կալիֆոռնիայի Իրվայն քաղաքում՝ Irvine Great Park-ի «Heart of the Park» հատվածում, կկառուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։ 2026 թվականի ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառման ընթացքում, հանրությանը ներկայացվել են հուշարձանի 12 դյույմանոց նախնական մոդելն ու նախագծի պատկերները։ Նախագծի նպատակն է հավերժացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և պահպանել պատմական հիշողությունն՝ այն փոխանցելով հաջորդ սերունդներին։ Հուշահամալիրի կառուցման համար անհրաժեշտ բյուջեն գնահատվում է 750 հազար դոլար։ Նախագծի իրականացումը նախատեսվում է ապահովել նվիրատվությունների միջոցով։ Հուշահամալիրի կառուցումը կարևոր նշանակություն կունենա Կալիֆոռնիայի հայ համայնքի համար՝ դառնալով հիշատակի, ինքնության և պատմական արդարության խորհրդանշական վայր։