Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Հյուրերին դիմավորել և ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը: Տիկին Օդրի Պուլվարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հյուրերը շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին տիկին Օդրի Պուլվարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հնդկաստանը ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը․ ԱԳ նախարար
Factor.am / 8 minutes ago
Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին
Factor.am / 17 minutes ago

Պետական մարմինները կարող են արհամարել լրագրողի հարցումը, անհիմն մերժել, կամ ձևական պատասխաններ տալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 26 minutes ago

Թուրքիայում ածխի հանքում պաթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել
Factor.am / 34 minutes ago
Related coverage

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
1in.am / 2 hours ago

Փարիզի քաղաքապետարանի պաշտոնյաներն այցելել են Ծիծեռնակաբերդ
PanArmenian / 2 hours ago

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Shant News / 3 hours ago

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Azg / 4 hours ago