Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Հյուրերին դիմավորել և ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը: Տիկին Օդրի Պուլվարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հյուրերը շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին տիկին Օդրի Պուլվարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Shant News / 22 minutes ago

Փարիզն այսօր սպասում է զանգվածային ցույցերի հերթական ալիքին
Shant News / 38 minutes ago

Հայաստանի մի շարք համայնքներում գործողություններ են իրականացվում ընտրական հանցագործությունների գործերով․ կան ձերբակալվածներ
Shant News / 39 minutes ago

Հորդանանի Կարակ նահանգի եկեղեցում կրակոցներից 7 մարդ է սպանվել ևս 34-ը վիրավորվել
Shant News / 41 minutes ago
Related coverage

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Factor.am / Oct 23

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
1in.am / Oct 23

Փարիզի քաղաքապետարանի պաշտոնյաներն այցելել են Ծիծեռնակաբերդ
PanArmenian / Oct 23

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Azg / Oct 23