Ֆրանսիայի թագավորներից մեկը ժամանակին ասել է՝ «Պետությունը ե՛ս եմ»։ Նիկոլ Փաշինյանի ընկալմամբ՝ պետությունը նույնպս ինքն է։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։ «Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե ընթացող գործընթացները կարող են հանգեցնել նրան, որ անձամբ ինքը կզրկվի իր քաղաքական ներկայիս կարգավիճակից, իսկ Հայաստանի Հանրապետությունն՝ անկախությունից»,- ընդգծել է Մաթևոսյանը։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ Փաշինյանն իրեն նույնականացնում է Հայաստանի Հանրապետության և նրա ապագայի հետ, թեպետ դրանք միանգամայն տարբեր հասկացություններ են։ «Քաղաքացիները պետք է հստակ հասկանան, որ սա Հայաստանում հավերժ իշխելու հայտ է։ Այդպես դու միշտ կարող ես ասել, որ այս պահին թիրախում, օրինակ, Ռոբերտ Քոչարյանն է կամ Սամվել Կարապետյանը, վաղը կարող է լինել մեկ ուրիշը, բայց բոլորի դեպքում էլ նույնն է ասվելու՝ իբր նրանց իշխանության գալը կամ գործողություններն ուղղված են անկախության դեմ»,- նշել է Բենիամին Մաթևոսյանը։