ԹՐԻՓՓ ընկերության անվտանգության աշխատակիցները չեն կարող իրականացնել սահմանապահների կամ մաքսավորների գործառույթը. դա շարունակելու է մնալ Հայաստանի բացառիկ իրավունքը, թեև հնարավոր է, որ ոչ սահմանապահների, ոչ մաքսավորների ընդհանրապես չհանդիպեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։ «Կարող է գան, նախապես հայտարարագրված էլեկտրոնային եղանակով, ինչ-որ տեխնիկական լուծումներով ID-ին պահեն, ճտցնեն, սկաներով անցնեն, գնան իրենց ճանապարհով։ Չի լինելու երրորդ կողմ, որը թույլ չի տալու, որ հանկարծ… եթե կլինի կասկածելի բեռ, կասկածելի իրավիճակ, մեր back office-ում նստած է մեր սահմանապահը։ Ընդ որում, որոշումներն էլ կայացվում են back օffice-ում։ Այն պահին, երբ միջամտության կարիք է լինում, տեղի է ունենում ՀՀ սահմանապահների մուտքը»,-ասաց նա։ Հարցին՝ նույն տարբերակո՞վ են ՀՀ քաղաքացիներն անցնելու Ադրբեջանի տարածքով՝ Միրզոյանն պատասխանեց. «Հետաքրքիր հարց եք բարձրացնում։ Կարծում եմ՝ այս հարցը դեռ ճշգրտման կարիք ունի»։ The post Գալու են, ID-ն ճտցնեն, սկաներով անցնեն, գնան. կասկածելի իրավիճակի դեպքում back office-ում նստած է մեր սահմանապահը. Միրզոյան appeared first on Ազգ .