1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստան ժամանած գիտնականների եւ ճարտարագետների միջազգային խմբի կազմում էին նաեւ սեյսմակայուն ճարտարագիտության երկու ամերիկահայ պրոֆեսորներ՝ դոկտոր Միհրան Աղբաբյանը՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից, եւ դոկտոր Արմեն Տեր Կյուրեղյանը՝ Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանից։ 1989-ին դոկտոր Տեր Կյուրեղյանի՝ Հայաստան երկրորդ այցի օրերին Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի այն ժամանակվա ռեկտոր դոկտոր Յուրի Սարգսյանի հետ ունեցած զրույցի արդյունքում ծագեց համալսարանի ստեղծման գաղափարը: Վերադառնալով ԱՄՆ՝ դոկտոր Աղբաբյանն ու դոկտոր Տեր Կյուրեղյանը համատեղ մշակեցին նախագիծ՝ հիմնելու ամերիկյան կրթական մոդելով համալսարան, որը կպատրաստեր Հայաստանի հետագա աղետները կանխարգելելու ու տնտեսությունը զարգացնելու ունակ մասնագետներ։ Լուսանկարը` Մեդիամաքս Նախաձեռնությունը շուտով լայն աջակցություն գտավ. Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) այն ժամանակվա գործադիր փոխնախագահ Լուիզ Մանուկյան-Սիմոնը ողջունեց գաղափարը եւ ապահովեց դրա ամբողջական ֆինանսաավորումը։ Նրա շարունակական աջակցույթունը ապահովեց համալսարանի աննախադեպ առաջընթացը բոլոր հանգրվաններում։ Շուտով գաղափարին միացավ նաեւ Կալիֆոռնիայի Ռիվերսայդի համալսարանի Գործարարության ֆակուլտետի դեկան, դոկտոր Ստեփան Կարամարդյանը, եւ նախագիծն արժանացավ Հայաստանի կառավարության հավանության։ Արդյունքում՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ Հայաստանի ժողովուրդը քվեարկում էր հանուն անկախության, ՀԱՀ-ը բացեց իր դռները։ Լուսանկարը` Մեդիամաքս Նորաստեղծ բուհի եւ դրա առաջին 101 ուսանողների համար ուղին մեկնարկեց նորանկախ պետության ամենածանր՝ ցուրտ ու մութ ժամանակաշրջանում, որտեղ կրթությունը դարձավ դիմակայության ամենաուժեղ դրսեւորումը։ Այդ օրերը վերհիշում է ՀԱՀ համահիմնադիր ու պատվավոր նախագահ, դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանը. Լուսանկարը` Մեդիամաքս Առաջին տարին արտակարգ դժվար էր։ 1992 թվականի հունվարին Երեւան այցիս ժամանակ ես անձամբ ականատես եղա այդ դաժան իրականությանը. հաճախակի հոսանքազրկումներ, ջեռուցման եւ խմելու ջրի բացակայություն, կանգ առած հասարակական տրանսպորտ եւ սննդի սուր պակաս: Շատ ուսանողներ ձյան միջով ավելի քան մեկ ժամ քայլում էին համալսարան հասնելու համար, իսկ ոմանք էլ գիշերում էին այնտեղ, քանի որ կամպուսում պայմանները մի փոքր ավելի տանելի էին, քան տանը: Եվ, այնուամենայնիվ, բոլորը տոկուն մնացին: Որքան ահռելի էին մարտահրավերները, այնքան ավելի ամուր էր մեր արդյունքը։ Դասերը շարունակվում էին բնականոն հունով, համակարգիչներն աշխատում էին ներկրված անխափան սնուցման սարքերով, եւ, ամենակարեւորը՝ մեր ուսանողները, հակառակ բոլոր դժվարություններին, մնում էին անսահման նվիրված իրենց ուսմանը,- նշել է նա ՀԱՀ-ի 35-ամյակին նվիրված միջոցառմանը։ Լուսանկարը` Մեդիամաքս ՀԱՀ ներկայիս նախագահ, դոկտոր Բրյուս Պողոսյանը, հետահայաց գցելով Համալսարանի մեկնարկի համարձակ գաղափարին, վստահությամբ արձանագրում է հաջողությունը․ Այսօր ՀԱՀ համայնքը բաղկացած է ավելի քան 2900 ուսանողից, շուրջ 8000 շրջանավարտից, 300 հիմնական ու հրավիրյալ դասախոսից եւ ավելի քան 250 վարչական աշխատակցից: Սակայն այս թվերի մեջ ամենակարեւորը դրանց հետեւում կանգնած մարդիկ են. ուսանողներ, որ պատրաստվում են հավակնոտ ու բազմազան մասնագիտական ուղուն, դասախոսներ ու հետազոտողներ, որոնք ստեղծում են գիտելիք ու փոխանցում այն, անձնակազմ, որը կառուցում է նորարար լաբորատորիաներ ու կերտում հաղորդակցային ջանքերը, եւ վերջապես շրջանավարտներ, որոնք ներգրավված են պետականաշինության մեջ։ Ամենօրյա մարտահրավեր՝ ամենօրյա զարգացում ՀԱՀ շրջանավարտներն այսօր հաջողությամբ առաջնորդում են հայաստանյան մի շարք ընկերություններ, ներգրավված են պետական աշխատանքում՝ իրենց գիտելիքը ծառայեցնելով Հայաստանի զարգացմանը։ Լուսանկարը` Մեդիամաքս ՀԱՀ շրջանավարտ, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը, հիշելով իր ուսումնառության տարիները, ընդգծում է՝ նման կրթական հաստատության առկայությունը Հայաստանում դարձել է պատճառներից մեկը, որ նա ապագա տեսնի Հայաստանում։ Լուսանկարը` Մեդիամաքս Այստեղ դասախոսները մարտահրավեր են նետում ոչ միայն առ այն, ինչ գիտես, այլեւ առ այն, ինչի ընդունակ ես։ ՀԱՀ-ում սովորելն ինձ ցույց է տվել, որ հաջողության ճանապարհը հեշտ չէ. այն պահանջում է շատ ջանք, խիստ կարգապահություն, անքուն գիշերներ, որը ոչ ոք չի տեսնում։ Ուզում եմ ՀԱՀ-ի ուսանողներին ասել՝ գիտեմ, թե որքան բարդ է, բայց հենց այդ մարտահրավերներն են ճանապարհը, երբեք մի խուսափեք դրանցից,- նշել է նա ՀԱՀ-ի 35-ամյակին նվիրված միջոցառմանը՝ շնորհակալությամբ, որ համալսարանը կերտում է աշխարհից չվախեցող անհատների։ Լուսանկարը` Մեդիամաքս Էդիտա Ղազարյանի հիշատակած մարտահրավերները հաղթահարվում են բանիմաց դասախոսների հետ անհատական խորհրդատվության հնարավորությամբ, համալսարանի տեխնիկապես հագեցած ուսումնական տարածքներում խմբային ու անհատական ջանքերով։ ՀԱՀ-ի ՀԲԸՄ Փափազյան գրադարանում ուսանողներին հասանելի են ավելի քան 30 000 գրքեր ու միլիոնից ավելի էլեկտրոնային գրքեր, 100 000-ից ավելի առցանց գիտական ամսագրեր ու թերթեր։ Այս ամբողջ ռեսուրսն օգնում է ուսանողներին շարունակաբար կրթվել, հարցեր տալ ու, ի վերջո, գալ սեփական արժեքավոր եզրակացությունների՝ իրենց հետազոտական աշխատանքով ներդրում ունենալով համաշխարհային մտքի զարգացման գործում։ Լուսանկարը` Մեդիամաքս Համալսարանի տարածքում առկա լաբորատորիաներն էլ ստեղծում են պայմաններ պրակտիկ աշխատանքի համար։ ժամանակակից սարքավորումներով հագեցած Մեդիա լաբը ՀԱՀ-ի Լրագրության մագիստրոս (Master of Arts in Multiplatform Journalism MAMJ) ծրագրի ուսանողներին տալիս է բազմազան մեդիա արտադրանք ստեղծելու հնարավորություններ: Մեդիա լաբի միջոցով համալսարանում նպատակ ունեն նաեւ խթանելու քաղաքացիական դիսկուրսը՝ ամրապնդելով ժողովրդավարական մշակույթը եւ չեզոքացնելով մեդիադաշտ ներթափանցած ապատեղեկատվությունը: Լուսանկարը` Մեդիամաքս ՀԱՀ-ում գործում են նաեւ բնագիտական առարկաների պրակտիկ աշխատանքների լաբորատորիաներ, ինչպես նաեւ ճարտարագետների համար նախատեսված սարքավորումներով հագեցած աշխատանքային սենյակներ։ Ուսանողական կյանքը՝ լսարանից դուրս ՀԱՀ-ում կրթական գործընթացը կազմակերպվում է ոչ միայն լսարաններում, այլեւ ամբողջանում է ուսանողական լիարժեք փորձառությամբ ինչպես համալսարանի տարածքում, այնպես էլ դրանից դուրս։ Այստեղ ուսանողին օգնում են հաղթահարել ուսումնական դժվարությունները, զարգացնել հետաքրքրություններն ու դառնալ նախաձեռնողներ՝ էլ ավելի հետաքրքիր դարձնելով համալսարանական առօրյան։ ՀԱՀ-ի ուսանողական հարցերով զբաղվող ստորաբաժանումը միավորում է մի շարք ծառայություններ՝ ուսանողների ակադեմիական, անձնական եւ սոցիալական կարիքներին աջակցելու համար։ Դրանց թվում են հոգեբանական խորհրդատվությունը, մաթեմատիկայի եւ գրավոր աշխատանքի կենտրոնը, հաշմանդամություն ունեցող ուսանողների աջակցության ծառայությունը, միջազգային փոխանակման ու արտերկրում ուսման հնարավորությունները, ուսանողական ակումբներն ու ուսանողական խորհուրդը։ Լուսանկարը` Մեդիամաքս Մենք խրախուսում ենք ինչպես նոր, այնպես էլ համալսարանի համար արդեն իսկ ավանդույթ դարձած ակումբների եւ միջոցառումների կազմակերպումը։ Համալսարանը տալիս է բազմաթիվ հնարավորություններ, իսկ ուսանողներին մնում է պարզապես օգտվել դրանցից,- նշում է Ուսանողական հարցերով զբաղվող ստորաբաժանման տնօրեն Մարիամ Միխայլովան։ Լուսանկարը` Մեդիամաքս Նրա խոսքով՝ այսօր համալսարանում գործում են 29 ամենատարբեր ակումբներ՝ գիտությունից մինչեւ թատրոն։ Ամենաակտիվը, թերեւս, արշավների ակումբ է,- հավելում է Մարիամ Միխայլովան։ ՀԱՀ-ի Ուսանողական խորհուրդը չունի նախագահ, այստեղ անդամները հավասար կարգավիճակ ունեն, ինչը նույնպես ուսանողների որոշումն է։ Ուսանողական խորհրդի անդամները մասնակցում են համալսարանի տարբեր հանձնաժողովների նիստերին՝ մի կողմից ավելի լավ ծանոթանալով կրթության կազմակերպման ընթացակարգերին, մյուս կողմից լսելի դարձնելով ուսանողների հավաքական ձայնը։ Դեպի ապագա Վերջին տարիներին Հայաստանի ամերիկյան համալսարանը շարունակել է ընդլայնել իր ակադեմիական ծրագրերն ու ամրապնդել կապերը Հայաստանի եւ աշխարհի հետ։ 2025 թվականին մեկնարկած Տնտեսագիտության բակալավրի ծրագիրը նոր հնարավորություններ է ստեղծել այն ուսանողների համար, որոնք ձգտում են ուսումնասիրել տնտեսությունը, քաղաքականությունն ու Հայաստանի զարգացումը պայմանավորող գործոնները։ Լուսանկարը` Մեդիամաքս Զուգահեռաբար նոր թափ են ստացել գիտահետազոտական եւ հանրային նախաձեռնությունները. պաշտոնապես բացվել էՀանրային հարցերի բարոյագիտության կենտրոն Center for Ethics in Public Affairs)՝ հյուրընկալելով իր անդրանիկ միջազգային համաժողովը, իսկ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ ստորագրված հուշագիրը նպատակ ունի խթանելու բնապահպանական նորարարություններն ու դրական ազդեցությունը հայաստանյան համայնքներում։ Կրթություն | 2025-05-25 23:00:06 ՀԱՀ-ի ԷԹԻԿԱ կենտրոնը կխթանի հանրային դիսկուրսը էթիկական հիմնախնդիրների շուրջ ՀԱՀ-ի մեկ այլ ռազմավարական առաջնահերթություն է հետազոտական կարողությունների հզորացումը: Ինչպես ընդգծում է Մանուկեան Սիմոն Գործարարության եւ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, Հովանավորվող ծրագրերի եւ տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի ակադեմիական տնօրեն Քնար Խաչատրյանը, ՀԱՀ-ի գիտական հետազոտությունները ընդգրկում են գիտելիքի լայն շրջանակ՝ բժշկությունից եւ առողջապահությունից մինչեւ սոցիալական գիտություններ, տնտեսագիտություն, գործարարություն, համակարգչային գիտություն, եւ սերտորեն կապված են միջազգային գիտական համայնքի հետ։ Լուսանկարը` Մեդիամաքս Հայաստանի գիտական հաստատությունների վերաբերյալ ուսումնասիրությունը, որը հիմնված է Web of Science շտեմարանի 2017-2021թթ. տվյալների վրա, ՀԱՀ-ն առաջինն է դասել հայաստանյան բուհերի շրջանում՝ բնագիտական, տեխնիկական եւ բժշկական ոլորտների դասախոսների գիտական արդյունավետությամբ։ Համալսարանի գիտական գործունեությունն աչքի է ընկնում միջազգային ազդեցությամբ։ Թեեւ վերջին հինգ տարում ՀԱՀ-ն ավելի քիչ գիտական հոդված է հրապարակել, քան երկրի խոշորագույն բուհերը, նրա հոդվածների մեծ մասը տպագրվել է միջազգային գիտական ամսագրերում, իսկ դրանցից զգալի թվով հոդվածներ դասվում են իրենց ոլորտում աշխարհում ամենաշատ մեջբերվողների շարքում։ Հոդվածների բարձր մեջբերելիությունը նշանակում է, որ աշխարհի տարբեր երկրների հետազոտողներն ընթերցում, օգտագործում եւ զարգացնում են ՀԱՀ-ի գիտնականների աշխատանքը։ Մեջբերումներն ամրապնդում են ՀԱՀ-ի միջազգային տեսանելիությունն ու Հայաստանի ներկայությունը համաշխարհային գիտության մեջ,- մանրամասնել է նա: Լուսանկարը` Մեդիամաքս Առաջիկա շրջանում համալսարանը կբացի ռոբոտաշինության եւ արհեստական բանականության նոր լաբորատորիաներ, կընդլայնի իր ֆիզիկական տարածքը՝ ավելի շատ ուսանողների հյուրընկալելու համար, կներկայացնի նոր կրթական ծրագրեր ՝ կիրառական մաթեմատիկայից մինչեւ տիեզերական ճարտարագիտություն եւ արհեստական բանականության ուսուցում, ինչպես նաեւ կմեկնարկի առաջին դոկտորական ծրագրերը: Լուսանկարը` Մեդիամաքս ՀԱՀ նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանի խոսքով՝ նպատակը զուտ զարգանալը չէ, այլ այն, ինչ հնարավոր է դառնում այդ զարգացման շնորհիվ. Ավելի շատ ուսանողներ, որոնք կարող են ստանալ այնպիսի կրթություն, որը նրանց թույլ կտա մտածել անկախ եւ ստեղծագործ: Ավելի շատ հետազոտողներ, որոնք կարող են իրենց նպաստը բերել Հայաստանին եւ համաշխարհային գիտությանը: Ավելի շատ ձեռներեցներ, որոնք կարող են ստեղծել աշխատատեղեր ու հնարավորություններ եւ Հայաստանը կապել գլոբալ արժեշղթային: Ավելի շատ մասնագետներ, որոնք կամրապնդեն Հայաստանի հաստատություններն ու տնտեսությունը: Եվ վերջապես, ավելի շատ շրջանավարտներ, որոնք կհասկանան, որ կարող են իմաստալից կյանք կառուցել այստեղ՝ Հայաստանում, միաժամանակ լիովին կապված մնալով աշխարհի հետ,- ընդգծել է համալսարանի նախագահը։ Երկարաժամկետ ազդեցություն՝ ապագայի առաջնորդների կերտմամբ Համալսարանի զարգացման երկարաժամկետ արդյունքը միայն կրթական ծրագրերի կամ համալսարանական տարածքի ընդլայնումը չէ։ Դրա ազդեցությունը շարունակվում է իր շրջանավարտների հետագա ուղով։ Լուսանկարը` Մեդիամաքս ՀԱՀ նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանի խոսքով՝ համալսարանի առաքելության կարեւոր բաղկացուցիչ է Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապելը։ Այսօր այդ կապը, կարելի է ասել, գործում է երկու ուղղությամբ։ Մենք Հայաստանի համար հասանելի ենք դարձնում համաշխարհային փորձը, համագործակցություններն ու հնարավորությունները, իսկ մեր ուսանողները, շրջանավարտներն ու հետազոտողներն իրենց գաղափարներով Հայաստանը ներկայացնում են աշխարհին, - նշել է նախագահ Պողոսյանը։ Լուսանկարը` Մեդիամաքս 1991 թվականին հիմնադիրների առաջ դրված խնդիրը հաջողությամբ իրականացնելուց հետո այսօր համալսարանն իր առջեւ նոր մարտահրավերներ է դնում՝ շարունակել զարգանալ փոփոխվող աշխարհի պայմաններում եւ կրթել առաջնորդների, որոնք կկարողանան ոչ միայն ճիշտ կողմնորշվել այդ փոփոխություններում, այլեւ կդառնան զարգացման առաջամարտիկներ։ Գայանե Ենոքյան Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երկրաշարժի արհավիրքից ծնված Հայաստանի ամերիկյան համալսարանի 35-ամյա ուղին
1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստան ժամանած գիտնականների եւ ճարտարագետների միջազգային խմբի կազմում էին նաեւ սեյսմակայուն ճարտարագիտության երկու ամերիկահայ պրոֆեսորներ՝ դոկտոր Միհրան Աղբաբյանը՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից, եւ դոկտոր Արմեն Տեր Կյուրեղյանը՝ Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանից։ 1989-ին դոկտոր Տեր Կյուրեղյանի՝ Հայաստան երկրորդ այցի օրերին Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի այն ժամանակվա ռեկտոր դոկտոր Յուրի Սարգսյանի հետ ունեցած զրույցի արդյունքում ծագեց համալսարանի ստեղծման գաղափարը: Վերադառնալով ԱՄՆ՝ դոկտոր Աղբաբյանն ու դոկտոր Տեր Կյուրեղյանը համատեղ մշակեցին նախագիծ՝ հիմնելու ամերիկյան կրթական մոդելով համալսարան, որը կպատրաստեր Հայաստանի հետագա աղետները կանխարգելելու ու տնտեսությունը զարգացնելու ունակ մասնագետներ։ Նախաձեռնությունը շուտով լայն աջակցություն գտավ. Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) այն ժամանակվա գործադիր փոխնախագահ Լուիզ Մանուկյան-Սիմոնը ողջունեց գաղափարը եւ ապահովեց դրա ամբողջական ֆինանսաավորումը։ Նրա շարունակական աջակցույթունը ապահովեց համալսարանի աննախադեպ առաջընթացը բոլոր հանգրվաններում։ Շուտով գաղափարին միացավ նաեւ Կալիֆոռնիայի Ռիվերսայդի համալսարանի Գործարարության ֆակուլտետի դեկան, դոկտոր Ստեփան Կարամարդյանը, եւ նախագիծն արժանացավ Հայաստանի կառավարության հավանության։ Արդյունքում՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ Հայաստանի ժողովուրդը քվեարկում էր հանուն անկախության, ՀԱՀ-ը բացեց իր դռները։ Նորաստեղծ բուհի եւ դրա առաջին 101 ուսանողների համար ուղին մեկնարկեց նորանկախ պետության ամենածանր՝ ցուրտ ու մութ ժամանակաշրջանում, որտեղ կրթությունը դարձավ դիմակայության ամենաուժեղ դրսեւորումը։ Այդ օրերը վերհիշում է ՀԱՀ համահիմնադիր ու պատվավոր նախագահ, դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանը. Առաջին տարին արտակարգ դժվար էր։ 1992 թվականի հունվարին Երեւան այցիս ժամանակ ես անձամբ ականատես եղա այդ դաժան իրականությանը. հաճախակի հոսանքազրկումներ, ջեռուցման եւ խմելու ջրի բացակայություն, կանգ առած հասարակական տրանսպորտ եւ սննդի սուր պակաս: Շատ ուսանողներ ձյան միջով ավելի քան մեկ ժամ քայլում էին համալսարան հասնելու համար, իսկ ոմանք էլ գիշե
Comments
No comments yet — be the first to comment.
More from Mediamax
From the tragedy of the 1988 earthquake to 35 years of shaping Armenia’s future: the journey of AUA
Mediamax / 4 hours ago
Տիկին Ալլայի եւ գետաձի Թայֆունի 18 տարվա ընկերությունը
Mediamax / Oct 18
Հայ երգը բացահայտող եւ օտարներին հայերենը սիրել սովորեցնող Արաքսյան
Mediamax / Oct 17
Գիտությունից՝ պետություն․ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դիմանկարը եւ անարձագանք մնացած խոսքը
Mediamax / Oct 17
Related coverage

Դպրոցական գնահատականը՝ բուհի տո՞մս
ABC Media / 23 minutes ago

COP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդել
Aravot / 3 hours ago

Հայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը
24TV / 24News / 3 hours ago

COP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձ
A1plus / 4 hours ago