MLS-ը ներկայացնող «Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ, 21-ամյա Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հայտնել է ՀՖՖ-ն: Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան, ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն անմիջական ներգրավվածություն է ունեցել Սարաջյանի՝ Հայաստանի հավաքականը ներկայացնելու գործում․ «Հարվիին հետևում եմ տևական ժամանակ. նրա խաղը բավականին տպավորիչ էր։ MLS-ում հանդես գալով՝ նա աչքի էր ընկնում իր արդյունավետությամբ, բազմաթիվ գոլեր էր խփում և առանձնանում էր նաև երկրորդ թիմում գրանցած ցուցանիշներով։ Շատ հեռանկարային ֆուտբոլիստ է։ Վերջին արդյունավետ խաղերից հետո անձամբ զանգահարեցի թե՛ Արմեն Մելիքբեկյանին, թե՛ Եղիշե Մելիքյանին՝ ներկայացնելով իմ դիտարկումներն ու կարծիքը։ Համոզված էի, որ նրան անպայման պետք է հրավիրել հավաքական։ Նրանք նույնպես ուսումնասիրեցին Հարվիի խաղը և համաձայնեցին իմ գնահատականի հետ, ես էլ կապ հաստատեցի Հարվիի հետ։ Շաբաթ և կիրակի օրերն անցկացրի Օռլանդոյում, հանդիպեցի Հարվիի հետ: Նա համաձայնեց խաղալ մեր ազգային թիմում և շատ ուրախ էր նման հնարավորության համար։ Հարվիի հայրը և պապը հայեր են, և ամբողջ ընտանիքը մեծ ոգևորությամբ ընդունեց այս լուրը»։ Յուրա Մովսիսյանը շատ բարձր է գնահատել Հարվիի խաղային որակները․ «Նա բարձրահասակ, արագ, տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է։ MLS-ում խաղալն ինքնին հեշտ չէ․ այնտեղ ֆուտբոլը բավականին արագ է, ֆիզիկական պահանջները շատ են, և նա ոչ միայն չի զիջում այդ մակարդակին, այլև շարունակում է զարգանալ ու առաջադիմել։ Նրա ֆիզիկական տվյալները, խաղային որակներն ու ներուժը մեր հավաքականին օդ ու ջրի պես անհրաժեշտ են»։ «Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականը համալրվելու է Հարվի Սարաջյանի նման երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստով։ Նրա բարձր պրոֆեսիոնալիզմը, խաղային որակները և ամերիկյան առաջնությունում ձեռք բերած փորձը նոր շունչ ու որակ կհաղորդեն Հայաստանի ազգային հավաքականին։ Վստահ եմ, որ նա կարող է նոր էներգիա, մրցակցություն և ստեղծագործականություն բերել թիմին»,- ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ Հայաստանի ազգային հավաքականն ընտրելը։ Ես ծնվել և մեծացել եմ Ամերիկայում, բայց հայկական ծագումս միշտ եղել է իմ ինքնության անբաժանելի մասը։ Երբ այդ հնարավորությունն ընձեռվեց, ես այն ընկալեցի որպես իմ արմատներին ավելի մոտենալու, ընտանիքս ներկայացնելու և հայ ժողովրդին հպարտանալու առիթ տալու հնարավորություն։ Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման։ Հաշվի առնելով, թե Յուրան որքան մեծ նվաճումների է հասել հայկական ֆուտբոլում, նրա հետ հանդիպումն անչափ յուրահատուկ պահ դարձավ։ Յուրա Մովսիսյանի հետ զրույցն իսկապես մեծ ոգևորություն առաջացրեց և ես էլ ավելի հավատացի հայկական ֆուտբոլի ապագային։ Ես գիտեմ, թե ֆուտբոլն ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ ազգային հավաքականի զարգացման գործում, օգնել նրան մրցունակ դառնալ և հուսով եմ՝ միասին հասնել մի մեծ ու հիշարժան հաջողության»,- ասել է Սարաջյանը՝ ՀՖՖ-ի հետ զրույցում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago

Տիգրան Համբարձումյանը՝ «WCF Crete Rapid Challenge 2026» շախմատի մրցաշարի հաղթող
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago

Նեթանյահուն ամեն օր զանգահարում է Թրամփին՝ Իրանի դեմ պատերազմը վերսկսելու կոչով․ Financial Times
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago
Related coverage

Վահե Սարուխանյանն ու Արման Գալստյանը Սոչիում կվիճարկեն WBA Gold International գոտին
Shant News / 7 hours ago

Самвел Карапетян: Борьба Арсена за построение достойной Армении будет продолжена
ArmInfo / 7 hours ago

Ալբերտ Ալեքսանյանը կրկին հրավիրվել է Լատվիայի հավաքական
Shant News / 8 hours ago

Գևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու
Shant News / 8 hours ago