Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հայտարարեց ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշման մասին: «Հարգելի ֆուտբոլասերներ, Վերջին օրերին առաջիկա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների եւ իմ թեկնածության շուրջ ծավալված քննարկումների կապակցությամբ ցանկանում եմ ներկայացնել իմ դիրքորոշումը: Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին եւ բոլոր նրանց, որոնք վստահություն են հայտնել ինձ եւ առաջարկել իմ թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում: Մինչ այժմ չեմ շտապել հրապարակային հանդես գալ, քանի որ ինձ համար սա պարզապես պաշտոնի կամ անձնական հավակնությունների հարց չէ: Խոսքը հայկական ֆուտբոլի ապագայի եւ մեծ պատասխանատվության մասին է: Իմ կյանքի մեծ մասն անցել է ֆուտբոլում: Տարիներ շարունակ պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի ազգային հավաքականը, հանդես եմ եկել հայկական եւ արտասահմանյան ակումբներում, ճանաչել տարբեր ֆուտբոլային համակարգեր եւ ներսից տեսել մեր ֆուտբոլային խնդիրներն ու հնարավորությունները: Համոզված եմ, որ հայկական ֆուտբոլն ունի շատ ավելի մեծ ներուժ, քան այսօր կարողանում ենք իրացնել: Մեզ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, հստակ ռազմավարություն, մասնագիտական կառավարում եւ երկարաժամկետ զարգացման ծրագիր: Ֆուտբոլը պատկանում է բոլորիս եւ դրա ապագայի պատասխանատվությունը նույնպես բոլորինս է: Ընդունելով երկրպագուների առաջարկը՝ հայտարարում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին: Միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի»,- հայտարարության մեջ ասել է Գեւորգ Ղազարյանը: Օրերս Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երկրպագուները Գեւորգ Ղազարյանին ներկայացրել էին որպես ՀՖՖ նախագահին իրենց թեկնածու: ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 21-ին:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ Հայաստանում․ ո՞վ է գալիս և ի՞նչ է շահում երկիրը
Shant News / 5 hours ago

Համայնքների արդյունավետությունը պետք է գնահատել բնակչին մատուցվող ծառայությունների որակով. Խուդաթյան
Shant News / 5 hours ago

Հայաստանը մոտենում է ՀԱՊԿ-ին հրաժեշտ տալու պահին. զրույց Բենիամին Պողոսյանի հետ
Shant News / 6 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Shant News / 6 hours ago
Related coverage

Տիգրան Համբարձումյանը՝ «WCF Crete Rapid Challenge 2026» շախմատի մրցաշարի հաղթող
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago

21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago

Самвел Карапетян: Борьба Арсена за построение достойной Армении будет продолжена
ArmInfo / 8 hours ago

Եվգենի Լալայանցը ճանաչվել է SHL-ի աստղերի դեմ ընկերական հանդիպման լավագույն խաղացող
Alpha News / 8 hours ago