Լատվիայի հավաքականը հրապարակել է կազմը Հայաստանի և Չեռնոգորիայի թիմերի դեմ նոյեմբերյան հանդիպումների համար։ 25 ֆուտբոլիստների ցանկում կրկին ընդգրկվել է շվեդական «Նորչյոպինգի» 20-ամյա եզրային հարձակվող Ալբերտ Ալեքսանյանը։ «Նորչյոպինգի» կազմում վերջին հինգ խաղում նա դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ այդ հանդիպումներից յուրաքանչյուրում աչքի ընկնելով գոլով կամ գոլային փոխանցմամբ։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանը Լատվիայի ազգային հավաքականում նորամուտը նշել է Երևանում՝ Հայաստանի ընտրանու դեմ խաղում։ Այդ օրը մարզադաշտում նրան աջակցել են Հայաստանում բնակվող հարազատները։