ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը քրեակատարողական հիմնարկում 46-ամյա Արսեն Գևորգյանի մահվան համար պատասխանատու է համարում գործող իշխանություններին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ասվում է խմբակցության տարածած հայտարարությունում։Ինչպես հայտնի է, որ այսօր կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանից» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:Ընդդիմադիր խմբակցության գնահատմամբ՝ Հայաստանում կալանքը վերածվել է քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մեկուսացնելու և պատժելու գործիքի։«Արսեն Գևորգյանի մահը ևս մեկ անգամ ի ցույց է դնում քաղաքական հետապնդումների մարդկային ծանր հետևանքները և դրանց համար պատասխանատվության անհրաժեշտությունը»,– ընդգծել են խմբակցությունում։Հայտարարության հեղինակները նաև հիշեցրել են, որ անազատության մեջ շարունակում են մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներ և այլախոհներ։«Հայաստան» խմբակցությունը ցավակցություն է հայտնել Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին։Հիշեցնենք, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արսեն Գևորգյանի մահվան համար «Հայաստան» խմբակցությունը մեղադրում է Փաշինյանին ու նրա թիմին
Ընդդիմադիր խմբակցությունը նշել է, որ Արսեն Գևորգյանի մահը ևս մեկ անգամ ի ցույց է դնում քաղաքական հետապնդումների մարդկային ծանր հետևանքները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / Nov 10

Почему членство Армении в ОДКБ нужно и Еревану и Москве? Мнение военного эксперта
Sputnik Armenia / Nov 10

Հայաստան–ԵՄ. աշխարհաքաղաքական խելագարության քրոնիկոն
Sputnik Armenia / Nov 10

Կուտակվող կենսաթոշակներից կարելի է բարձր եկամտաբերություն ապահովել. մասնագետ
Sputnik Armenia / Nov 10
Related coverage

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունները
168 Jham / Nov 10

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / Nov 10

Նուբարաշենն է. այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը
Azg / Nov 10

Iranian Vice President Calls Armenia, Pashinian ‘Trustworthy’
Aravot / Nov 10