Ռուսաստանի արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն առաջարկում է ԱՊՀ-ում ստեղծել անվտանգ և տեխնոլոգիական իրավական տարածք: Այս մասին նա հայտարարեց Երևանում ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի բացմանը:Չույչենկոն նշեց, որ այս տարի նշվում է ԱՊՀ կազմավորման 35-ամյակը, ինչը հիշեցնում է պատմական, իրավական, հումանիտար, մշակութային փոխկախվածության և ընդհանրության մասին, որը երկրները ժառանգել են խորհրդային անցյալից: Նրա համոզմամբ, սա կարևոր և նշանակալի սահմանագիծ է, որը թույլ է տալիս արձանագրել, որ երկրները զուգահեռաբար ինտեգրում են կառուցում այլ միավորումների շրջանակներում:Չույչենկոն նշել է, որ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի արդյունավետությունը երկարաժամկետ հեռանկարում կորոշվի երկրների` նոր խնդիրներ իրենց վրա վերցնելու և դրանց վերաբերյալ համաձայնեցված լուծումներ գտնելու պատրաստակամությամբ: Հիշեցնենք՝ Երևանում նոյեմբերի 10-ին անցկացվում է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի (տեսակապով), Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի արդարադատության նախարարությունների ղեկավարներն ու ղեկավարների տեղակալները: Հայաստանը խորհուրդը գլխավորել է 2026 թվականին. նախագահությունը նրան է փոխանցվել 2025 թվականի հունիսի 25-ին Մինսկում կայացած 19-րդ նստաշրջանում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՌԴ արդարադատության նախարարն առաջարկում է ԱՊՀ-ում տեխնոլոգիական իրավական տարածք ստեղծել
Երևանում ընթանում Է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 9 hours ago

Почему членство Армении в ОДКБ нужно и Еревану и Москве? Мнение военного эксперта
Sputnik Armenia / 9 hours ago

Հայաստան–ԵՄ. աշխարհաքաղաքական խելագարության քրոնիկոն
Sputnik Armenia / 10 hours ago

Կուտակվող կենսաթոշակներից կարելի է բարձր եկամտաբերություն ապահովել. մասնագետ
Sputnik Armenia / 10 hours ago
Related coverage

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունները
168 Jham / 9 hours ago

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / 9 hours ago

Նուբարաշենն է. այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը
Azg / 9 hours ago

Iranian Vice President Calls Armenia, Pashinian ‘Trustworthy’
Aravot / 10 hours ago