Իշխող ուժը եւ նրա քարոզչական թեզերը սպասարկող շրջանակները գտել են Սահմանադրության փոփոխության ադրբեջանական պայմանը բավարարելու նոր «փաստարկ»։ «Փաստարկի» տրամաբանությունը հետեւյալն է. Ադրբեջանն ուզում է, որ չստորագրվի խաղաղության պայմանագիր, բայց ուզում է, որ պատճառը լինի Հայաստանը, եւ հետեւաբար՝ երբ Հայաստանում դեմ են արտահայտվում Սահմանադրության փոփոխությանը, ապա այդպիսով բավարարում են Ադրբեջանի հաշվարկը։ Այդպիսով, ակնառու է, որ կառավարող