Պետական հատվածում միջին ամսական աշխատավարձը 400 լարիով ցածր է, քան մասնավոր հատվածում։ Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած՝ 2025 թվականի տվյալները։ Մասնավորապես, «Սաքստատի» տվյալներով՝ նախորդ տարի պետական հատվածի աշխատակիցների միջին անվանական ամսական աշխատավարձը կազմել է 1 895,4 լարի, իսկ ոչ պետական հատվածում՝ 2 301 լարի։ Ինչ վերաբերում է գործունեության տեսակներին, ապա պետական հատվածում ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը գրանցվել է հետևյալ ոլորտներում. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 3 727,2 լարի: Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլետների վերանորոգում՝ 3 315,3 լարի: Շինարարություն՝ 3 138,3 լարի։ Պետական հատվածի աշխատակիցներն ամենացածր միջին աշխատավարձն ստացել են հետևյալ ոլորտներում. Արվեստ, զվարճանք և հանգիստ՝ 1 163,9 լարի: Կրթություն՝ 1 337,5 լարի: Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և աղտոտվածության մաքրման աշխատանքներ՝ 1 354 լարի։ Ինչ վերաբերում է ոչ պետական հատվածում գործունեության տեսակների կտրվածքով աշխատավարձերին, ապա 2025 թվականին ամենաբարձր միջին աշխատավարձը գրանցվել է հետևյալ ոլորտներում. Տեղեկատվություն և կապ՝ 4 106,7 լարի: Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 4 056,6 լարի: Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 3 315 լարի։ Ոչ պետական հատվածում ամենացածր միջին աշխատավարձերը գրանցվել են հետևյալ ոլորտներում. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 1 231,3 լարի: Կրթություն՝ 1 631,7 լարի:v Կացության և հանրային սննդի ծառայություններ՝ 1 642,5 լարի։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պետական և մասնավոր հատվածների աշխատավարձերի տարբերությունը կազմում է 400 լարի

Comments
No comments yet — be the first to comment.
More from JNEWS

საქართველოდან რუსეთის, სომხეთის, თურქეთის და სხვა ქვეყნების 91 მოქალაქე გააძევეს
JNEWS / 9 hours ago

10 თვის განმავლობაში სოციალური დახმარება დაახლოებით 192 ათას ადამიანს შეუწყდა
JNEWS / 9 hours ago

აბუ-დაბიში რუსეთის, აშშ-ისა და უკრაინის სამმხრივი მოლაპარაკებები მიმდინარეობს
JNEWS / 9 hours ago

27 ნოემბერს ახალქალაქის საავადმყოფოში ნეიროქირურგის უფასო კონსულტაცია გაიმართება
JNEWS / 9 hours ago
Related coverage

Ասպինձայի մունիցիպալիտետի Ճոբարեթի գյուղում շարունակվում են վաղ բրոնզի դարով թվագրվող բնակավայրի հնագիտական ուսումնասիրությունները
Akhaltskha.net / Nov 2

Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ, բայց ԿԲ-ն որևէ միջամտություն չի կարող անել շուկայում. Մարտին Գալստյան
Akhaltskha.net / Nov 2

Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ «Պատրիոտ» հրթիռների վաճառքին
Akhaltskha.net / Oct 31

Բորժոմիի մունիցիպալիտետի Դվիր գյուղում Դվիրուլա գետի վրա 57 մետրանոց պաշտպանիչ հենապատ կկառուցվի
Akhaltskha.net / Oct 30