ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։Այսինքն` գործը հարուցված է մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությանը, այդ թվում՝ հայհոյանքներով, անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրական անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելուն, ինչպես նաև կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելուն։Երկրորդ հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա կամ օրենքով նշված այլ անձանց նկատմամբ բռնություն գործադրելուն։ Այս արարքի համար նախատեսված է 2–5 տարվա ազատազրկում։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29 Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանը վիրավորեց ընդդիմադիրներին, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ նրան անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական», ապա նաև սադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ անդրադառնալով նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, վեճը վերածվեց բռունցքներով ծեծկռտուքի։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծեծկռտուքից հետո ֆեյսբուքյան էջում գրեց. «Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն չէ»։ Իսկ կառավարության նիստից հետո հայտարարեց, որ ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով աջակցում և ողջունում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ անձանց կողմից խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը բռնությամբ միջամտելու հատկանիշներով։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 4 hours ago

Почему членство Армении в ОДКБ нужно и Еревану и Москве? Мнение военного эксперта
Sputnik Armenia / 4 hours ago

Հայաստան–ԵՄ. աշխարհաքաղաքական խելագարության քրոնիկոն
Sputnik Armenia / 4 hours ago

Կուտակվող կենսաթոշակներից կարելի է բարձր եկամտաբերություն ապահովել. մասնագետ
Sputnik Armenia / 4 hours ago
Related coverage

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունները
168 Jham / 4 hours ago

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / 4 hours ago

Նուբարաշենն է. այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը
Azg / 4 hours ago

Iranian Vice President Calls Armenia, Pashinian ‘Trustworthy’
Aravot / 4 hours ago