Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի և տարածաշրջանային ուժերի բալանսի փոփոխության հետևանքով երկիրը կարող է հայտնվել թուրքական կամ թուրքախոս երկրների համախմբման ազդեցության գոտում։ Այս մասին Alpha News-ի մեդիակենտրոնում «Նպատակաուղղված շրջադարձ․ Հայաստանի ապագան ՀԱՊԿ-ում և նոյեմբերի 9-ի համաձայնագրի ճակատագիրը» պանելային քննարկման ժամանակ նշել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ դատողություններ անելիս անհրաժեշտ է նախևառաջ ծանոթ լինել տարածաշրջանի քարտեզին, հասկանալ առկա սպառնալիքներն ու դաշնակցային հնարավորությունները։ «Եթե դու հասկանում ես, որ անվտանգային և տնտեսական առումով քո պետության ռազմական ներուժը կարող է հասնել զրոյի կամ առնվազն այնպիսի մակարդակի, որ չկարողանաս դիմակայել արտաքին մարտահրավերներին, ապա փաստացի կարող ես դառնալ ազդեցության գոտի, այս պարագայում՝ թուրքական կամ թուրքախոս երկրների համախմբման ներքո։ Դա առնվազն խնդրահարույց է»,- նշել է Ղևոնդյանը։ The post Հայաստանը կարող է հայտնվել թուրքական ազդեցության գոտում․ Ալեն Ղևոնդյան appeared first on Alphanews .