Այսօր՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Ռ․ Լեմկինի՝ ժողովրդին հայտնի Նոտարի փողոց տանող ճանապարհից մի քաղաքացու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com -ը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ նշված վայրում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով «Skoda» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա է արնանման հետքեր, իսկ «Skoda»-ից մոտ 30 մետր հեռավորության վրա համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Փարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդ
ArmLur / Zhoghovurd / 57 minutes ago

Իրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Սիրիան պատրաստվում է հազարավոր զինվորներ ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պայքարելու համար
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Ամստերդամում ձերբակալել են Microsoft-ի տվյալների կենտրոնի կառուցման դեմ բողոքի ակցիայի մոտ 200 մասնակցի
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago
Related coverage

Բաքվից ասում են՝ «Երևանի նահանգն ադրբեջանական է, ղազիաթն էլ պիտի վերականգնվի». հարց՝ Փաշինյանին
168 Jham / 12 minutes ago

Կրակովում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի․ սուգ է հայտարարվել
Alpha News / 13 minutes ago

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Փաշինյան
Azg / 16 minutes ago

Չինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ
168 Jham / 18 minutes ago