azatutyun.am Իրանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական տարաձայնությունները շարունակվում են։ Ադրբեջանական 55 հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ պահանջելով ապահովել Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը։ Ինչպես հաղորդում է OC Media-ն, նոյեմբերի 2-ին կազմակերպությունների ներկայացուցիչները նամակը փոխանցել են Բաքվում Իրանի դեսպանատուն, սակայն հաջորդ օրը դիվանագիտական ներկայացուցչությունը հայտարարել է, թե այն պաշտոնապես չի ստացել։ Դեսպանատունը պարզաբանել է, որ իր ներքին կանոնակարգի համաձայն՝ անհայտ կամ անվստահելի ուղարկողներից ստացված նամակները չեն գրանցվում, այլ ոչնչացվում են։ Այս արձագանքը դժգոհություն է առաջացրել նամակը ստորագրած ադրբեջանական կազմակերպությունների շրջանում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Իրանի և Ադրբեջանի միջև նոր վեճ՝ ադրբեջաներենի ուսուցման հարցի շուրջ | azatutyun.am appeared first on Infocom .