Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հանությունից եկող դիտարկումներն ու անհանգստությունները, արագորեն արձագանքում է և տալիս իր գործառույթներից բխող լուծումներ: Անդրադառնալով հայրենական կաթնամերքի անվտանգության շուրջ վերջին շաբաթվա ընթացքում հանրային քննարկումներին՝ տեղեկացնում ենք ևս մեկ անգամ, որ կաթնամթերք արտադրող ու իրացնող կազմակերպություններում Տեսչական մարմինը պարբերաբար անցկացնում է վերահսկողական միջոցառումներ, հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումների ու մանրէաբանական անհամապատասխանությունների մասին արվում է պատշաճ հանրային իրազեկում: Հանրային քննարկումը կենտրոնացած է հիմնականում մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշի վրա, որը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք: Տեղեկացնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սերտորեն համագործակցում է պետական բոլոր կառույցների, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությանը ենթակա Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-հետ: ՀՎԿԱԿ-ը հստակեցրել է, որ ԱՑԽՄ-ի առկայությունը կարող է վկայել մանրէային աղտոտման, սանիտարահիգիենիկ պայմանների անբավարարության, ինչպես նաև մաքրման և ախտահանման գործընթացների հնարավոր թերությունների մասին։ ԱՑԽՄ խմբի ոչ բոլոր մանրէներն են ախտածին: Դրանց մի մասը բնականորեն հանդիպում է մարդու և կենդանիների աղիքային միկրոֆլորայում, ինչպես նաև շրջակա միջավայրում՝ առանց պարտադիր հիվանդություն առաջացնելու։ Միաժամանակ, այդ խմբի առանձին որոշ շտամներ կարող են առաջացնել առողջական խնդիրներ, որոնք, սակայն, կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել և սննդի գործոնով պայմանավորված զանգվածային թունավորման դեպքեր չեն արձանագրվել: Սպառողների անվտանգության ապահովումն առաջնահերթությունն է, պատկան մարմիններն անում են հնարավորը հանրության առողջությունը վտանգներից հեռու պահելու համար, աշխատում են հրապարակային և թափանցիկ՝ արագ հանրայնացնելով սննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված ցանկացած խնդիր: The post Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄ appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Արարատի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում
Infocom / 1 hour ago

Թրամփը Սթիվեն Միլլերին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար | azatutyun.am
Infocom / 2 hours ago
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Infocom / 2 hours ago

5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել է
Infocom / 2 hours ago
Related coverage

Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
A1plus / 1 hour ago

Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
Factor.am / 1 hour ago

Արարատի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում
Hetq / 1 hour ago

Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago