Դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 11-ին տեղեկացրել էր, որ դատախազական ներգործության արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Արարատի մարզի տարածքում գտնվող, Կենդանիների աշխարհ ՍՊ ընկերությանը տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլար արժեքով շուրջ 5330 հա մակերեսով հողատարածք: Միևնույն ժամանակ, դատախազն, օտարման գործընթացում հայտնաբերելով հանցանքի հատկանիշներ, ներկայացրել էր հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 14-ին տեղեկացրել էր նաև, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ բավարարվել է Արարատի մարզի դատախազության կողմից ներկայացված հայցադիմումը՝ անվավեր ճանաչելով Ջերմուկ համայնքի ղեկավարի և Կենդանիների աշխարհ ՍՊ ընկերության միջև կնքված՝ 0.3 հա մակերեսով հողամասի՝ 2008 թվականի հունվարի 27-ի աճուրդը։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողատարածքը: Դատախազությունը, շարունակելով ուսումնասիրել Կենդանիների աշխարհ ՍՊ ընկերությանը պատկանող հողամասերի ձեռքբերման իրավաչափությունը, հայտնաբերել է մի շարք այլ խախտումներ: Մասնավորապես. Վ.Հ.-ն, 2008 թվականի հունիսի 12-ից մինչև 2010 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Արարատի մարզպետի պաշտոնը, 2006 թվականի ընթացքում Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Ա.-ի, նույն ժամանակահատվածում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վ.Մ.-ի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Ա.Ս.-ի համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, պաշտոնեական լիազորություններն անցնելով, Կենդանիների աշխարհ ՍՊ ընկերությանը 25 տարի ժամկետով, ձևական մրցույթ անցկացնելու եղանակով` վարձակալության իրավունքով, հատկացրել է Արարատի մարզի վարչական սահմաններում գտնվող ընդհանուր՝ 1054.95 հա մակերեսով 4 բնապահպանական հողատարածք: 2026 թվականի օգոստոսի 10-ին Դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կենդանիների աշխարհ ՍՊ ընկերության՝ 1054.95 հա մակերեսով հողամասերի՝ 2009 թվականի նոյեմբերի 23-ի մրցույթն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Արարատի մարզի դատախազության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ն, տարբեր պետական մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցրած անձանց օգտին ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, պաշտոնական դիրքն օգտագործելով, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և 2005-2008 թվականների ընթացքում ձևական մրցույթների արդյունքում, տարբեր անձանց վարձակալության իրավունքով տարամադրել է 1480 հա ընդհանուր մակերեսով բնապահպանական հողեր: Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումների հիման վրա՝ դատախազը 2026 թվականի նոյեմբերի 5-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ մրցույթներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Միաժամանակ, դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով,-ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արարատի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում
Օտարման գործընթացում հայտնաբերելով հանցանքի հատկանիշներ, ներկայացրել էր հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան
Hetq / 2 hours ago

Օրենքը չի սահմանում՝ ով պետք է ժառանգներին ծանուցի #shorts #ժառանգ #իրավունք #օրենք
Hetq / 16 hours ago

Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման հարցը
Hetq / 19 hours ago

Հրշեջ-փրկարարները մարել են բնակելի տնակում բռնկված հրդեհը
Hetq / 19 hours ago
Related coverage

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄ
Infocom / 58 minutes ago

Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
A1plus / 1 hour ago

Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
Factor.am / 1 hour ago

Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago