ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. 88 տարեկանում մահացել է դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է նրա դուստրը՝ Մարիա Շուկշինան:Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտային սուր անբավարարությունն է։ Նոյեմբերի 3-ին ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհու թոռնուհին՝ Աննան, «Աստղերը հանդիպեցին» հաղորդման ընթացքում ասել էր, որ տատիկի օրգանիզմն այլևս չի դիմանում սրտային քրոնիկ անբավարարության դեմ պայքարին։«Shot»-ին հայտնի է դարձել, որ դերասանուհին մահացել է երեկ։ Հնարավոր է` նրան հուղարկավորեն Նովոդևիչյան գերեզմանատանը՝ նրա երկրորդ ամուսնու՝ ռեժիսոր և գրող Վասիլի Շուկշինի կողքին։ Ֆեդոսեևա-Շուկշինային լայն ճանաչում են բերել Վասիլի Շուկշինի «Պեչկի-լավոչկի», «Կարմիր բռինչ» և «Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի» ֆիլմերում կատարած դերերը, ինչպես նաև հայրենական կինեմատոգրաֆիայի դասական դարձած բազմաթիվ այլ ֆիլմերում նրա դերակատարումները։Վերջին տարիներին դերասանուհին տառապում էր դեմենցիայով, նրան խնամում էր ավագ դուստրը՝ Օլգան։