ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայկական արտադրության կաթնամթերքում վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) վտանգավոր շտամներ: Այս մասին հայտնել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Նշենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Հայաստանում կաթնաշոռի ստուգումներ են իրականացրել 10 արտադրողների ապրանքներում, և բոլորի դեպքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել։«Անդրադառնալով հայրենական կաթնամթերքի անվտանգության շուրջ վերջին շաբաթվա ընթացքում հանրային քննարկումներին՝ տեղեկացնում ենք ևս մեկ անգամ, որ կաթնամթերք արտադրող ու իրացնող կազմակերպություններում տեսչական մարմինը պարբերաբար անցկացնում է վերահսկողական միջոցառումներ, հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումների ու մանրէաբանական անհամապատասխանությունների մասին արվում է պատշաճ հանրային իրազեկում»,–նշված է հաղորդագրության մեջ:Ընդգծվում է, որ հանրային քննարկումը կենտրոնացած է հիմնականում մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշի վրա, որը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք:Ընդգծվում է, որ այդ խմբի առանձին որոշ շտամներ կարող են առաջացնել առողջական խնդիրներ, որոնք, սակայն, կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել և սննդի գործոնով պայմանավորված զանգվածային թունավորման դեպքեր չեն արձանագրվել:Ավելի վաղ ՍԱՏՄ–ն հայտնել էր, որ կաթնամթերքի շուկայում անցկացված անկախ փորձաքննությամբ 11 ընկերությունների արտադրանքում մանրէաբանական անհամապատասխանություններ հայտնաբերելուց հետո իրենք վերահսկողական միջոցառումներ են իրականացնում բոլոր 11 ընկերություններում։ Ստուգումների արդյունքները դեռ հայտնի չեն։Չնայած վերջին ստուգումների արդյունքները դեռ հայտնի չեն, բայց տեսչական մարմնից հիշեցրել են, թե 2026 թվականին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված վաճառքի կետերում իրականացվել է 120 պլանային ստուգում, որոնց արդյունքում կայացվել է գործունեության կասեցման 25 որոշում։ Կասեցումների հիմնական պատճառը եղել է աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) ցուցանիշով անհամապատասխանությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ
ՍԱՏՄ–ն հայտնում է, որ աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայությունը կարող է վկայել մանրէային աղտոտման, սանիտարահիգիենիկ պայմանների անբավարարության մասին, սակայն ԱՑԽՄ խմբի ոչ բոլոր մանրէներն են ախտածին:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

"Нет экспорта — нет проблем": Ананян о мотивах властей Армении, урезавших субсидии на 2027
Sputnik Armenia / 14 minutes ago

Մահացել է դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան
Sputnik Armenia / 32 minutes ago

Пищевая инспекция Армении ответила на заявления о наличии кишечной палочки в твороге
Sputnik Armenia / 41 minutes ago

ՀՀ կառավարության խնդիրն է Հայաստանը բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Փաշինյան
Sputnik Armenia / 57 minutes ago
Related coverage

Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
Factor.am / 15 minutes ago

Երևանում 22-ամյա աղջիկը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց
24TV / 24News / 40 minutes ago

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդը հիվանդանոցում մшհացել է
Aysor.am / 1 hour ago

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago