ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարության խնդիրն է գալիք սերնդին հանձնել Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկմանը։ Քննարկմանը մասնակցել են երիտասարդության ներկայացուցիչներ։Փաշինյանը հույս է հայտնել, որ 2029 թվականին կկարողանան վիզաների ազատականացման որոշումն ունենալ Եվրամիության հետ և կսկսվի Ակադեմիական քաղաք նախագծի իրականացումը։ Վարչապետը հավելել է, որ խաղաղ միջավայրում այս և այլ ծրագրերի իրականացման համար որևէ խոչընդոտ չի լինի։Ըստ նրա` ոչ ոք չի կարող 100% երաշխիք տալ, որ կհասնեն հիմնական նպատակներին (ձեռք բերված խաղաղության ֆորմալացում, տնտեսական կայունություն և էներգետիկ անկախություն)։ Ճիշտ է դրանց հասնելը բարդ է, բայց ըստ Փաշինյանի` հնարավոր է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ կառավարության խնդիրն է Հայաստանը բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Փաշինյան
Ըստ վարչապետի` ոչ ոք չի կարող 100% երաշխիք տալ, որ կառավարությունը կհասնի իր առջև դրված հիմնական նպատակներին, ճիշտ է այդ գործընթացը բարդ է, բայց հնարավոր։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Пищевая инспекция Армении ответила на заявления о наличии кишечной палочки в твороге
Sputnik Armenia / 17 minutes ago

Пашинян: Моя задача – передать новому поколению Армению в международно признанных границах
Sputnik Armenia / 43 minutes ago

Умерла актриса Лидия Федосеева-Шукшина
Sputnik Armenia / 59 minutes ago

Հայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Peskov has announced the composition of the Russian delegation for the trilateral negotiations on Ukraine in Abu Dhabi.
Noyan Tapan TV / 9 minutes ago

«ԱԺ-ի հարգելի՛ մեծարգո նախագահ», «Ձեր ինֆորմացիան հին է, հիմա Ռուբինյանն է, ես ԱԽՔ-ն եմ»
24TV / 24News / 11 minutes ago

Հայաստանը չպետք է զոհաբերվի ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն Սիմոնյան
Alpha News / 23 minutes ago

Երևանի օդում փոշու առկայությունը գերազանցել է նորմային ցուցանիշը․ մեղավորն իշխանությունն է
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago