ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի շահերը չպետք է զոհաբերվեն ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում։ Նա նաև կտրականապես դեմ է արտահայտվել Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության կազմում Հայաստանի ընդգրկվելու գաղափարին։ «Ինչո՞ւ պետք է Հայաստանի Հանրապետությունը տանեմ և, կներեք, դնեմ ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին։ Հանուն ինչի՞։ Ես դրա հետ համաձայն չեմ և կարծում եմ՝ այստեղ չկա որևէ մեկը, որը կհամաձայնի, որ մենք պետք է գնանք ու ինքնահրկիզվենք, որովհետև Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմում են»,- ասել է Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը փոքր երկիր է և ստիպված է հաշվի առնել աշխարհաքաղաքական իրողությունները, սակայն դա չի նշանակում, որ պետք է հրաժարվի սեփական գոյության ու անվտանգության իրավունքից։ ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ մի շարք հարցեր ունի ռուս գործընկերներին՝ կապված 2020 թվականի պատերազմի, դրա 44 օր տևելու, Լաչինի միջանցքի փակման և արցախահայության բռնի տեղահանման հետ։ «Ես մինչև հիմա հարցեր ունեմ ռուս գործընկերներին. ինչպե՞ս ստացվեց, որ 2020 թվականին պատերազմ սկսվեց, ինչո՞ւ այն տևեց 44 օր, ինչպե՞ս ստացվեց, որ փակեցին Լաչինի միջանցքը և Ղարաբաղից մեր հայրենակիցներին դուրս մղեցին Հայաստան»,- հայտարարել է նա։ Ալեն Սիմոնյանը խիստ քննադատության է ենթարկել նաև այն տեսակետը, որ Հայաստանը պետք է անդամակցի Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը՝ ընդգծելով, որ կտրականապես դեմ է նման հեռանկարին։ «Ես համարում եմ, որ այն մարդը, որը մտածում է, թե Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության կազմի մեջ, խայտառակություն է։ Ես այդ գաղափարի թշնամին եմ։ Նման բան չի կարող լինել»,- ասել է Սիմոնյանը։ The post Հայաստանը չպետք է զոհաբերվի ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն Սիմոնյան appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանը չպետք է զոհաբերվի ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն Սիմոնյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Հայ դատը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում
Alpha News / 1 hour ago

Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
Alpha News / 2 hours ago

Հրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն է
Alpha News / 2 hours ago

Ընդդիմություը չպետք է պատրաստվի նախորդ «պատերազմին».Փաշինյանի մութ գործերը.AlphaNewsroom06.11.26
Alpha News / 3 hours ago
Related coverage

«Կկոտրեն ոտքերը» չի՞ նշանակում, որ Իրանը դեմ է Թրամփի ուղուն, թե՞ Իրանը Հայաստանի համար պետություն չէ
Azg / 7 minutes ago

The conflicts between Turkey and Azerbaijan may create new opportunities for Armenia, Artak Sargsyan.
Noyan Tapan TV / 11 minutes ago

Այս ամենի մեղավորն իշխանությունն է, որը թաղել է Երևանը խցանումների, շինարարական փոշու մեջ՝ իր անգործության հետևանքով․ Առաքելյան
ABC Media / 15 minutes ago

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Փաշինյան
Shant News / 18 minutes ago