Հայ եկեղեցու հրեշտակաբանության համաձայն` հրեշտակներն անմարմին հոգիներ են՝ իմացական, անձնիշխան, մշտաշարժ, անսեռ, անմահ և սպասավոր Աստծուն: Ըստ եկեղեցու սուրբ հայրերի` հրեշտակները, իբրև լուսեղեն էակներ, ստեղծվել են արարչագործության առաջին օրը` լույսի հետ միասին: Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորելու մարդ արարածին: Հետևաբար նրանք սպասավոր հոգիներ են, որոնք երկնաբնակ լինելով հանդերձ, իրենց մասնակցությունն են բերում նաև երկրավոր կյանքի ընթացքին, գործում են ժամանակի և տարածքի մեջ ապրող մարդու հետ, մարդու համար: Հրեշտակներին անվանում են նաև Աստծո պատգամավորներ, ովքեր մեզ են փոխանցում Տիրոջ կամքը: Ս. Գիրքը վկայում է, որ նրանք բազմաքանակ են: Ըստ Ս. Դիոնիսիոս Արիսպագացու` հրեշտակներն ունեն ինը դաս` Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակապետեր և Հրեշտակներ: Գաբրիել անունը, որ նշանակում է «Աստծո այր», Բարձրյալի անմիջական պաշտոնյան է, որին վերապահված է Տիրոջ վերին խորհուրդներն ավետարանելու շնորհ: Այս հրեշտակապետը, որ ուղարկվել էր Տիրոջ կողմից, Ս. Կույս Մարիամին բարի լուրը հաղորդեց, իսկ Զաքարիային` Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետիսը: Միքայել անունը, որ նշանակում է «Ո՞վ է Աստծուն նման», Երկնավոր Արքայի փառքի և նրա ժողովրդի պաշտպանության համար մարտնչողն է, որին տրված է կառավարելու և թագավորելու շնորհ: Միքայել հրեշտակապետի անունը չորս անգամ վկայակոչված է Ս. Գրքում (Դան. Ժ 13, ԺԲ 1, Հուդ. Ա 9, Հայտ. ԺԲ 7): The post Հրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն է appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ընդդիմություը չպետք է պատրաստվի նախորդ «պատերազմին».Փաշինյանի մութ գործերը.AlphaNewsroom06.11.26
Alpha News / 1 hour ago

57-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Mercedes»-ով բախվել է 4 ավտոմեքենայի և շինտեխնիկայի․ կան վիրավորներ
Alpha News / 1 hour ago

ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները
Alpha News / 2 hours ago

Օդի ջերմաստիճանը կնվազի․ տեղումներ կլինեն
Alpha News / 2 hours ago
Related coverage

Ինչու ԱՄՆ-ն և Իսրայելը տասնամյակներ շարունակ չեն ընդունում Թել Ավիվի՝ միջուկային զենք ունենալու փաստը. CNN
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

Կանխվել է նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
A1plus / 16 minutes ago

Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի ուժեղանալ, մենք ընդհանրապես ոչինչ չենք հասցնի անել. Ալեն Սիմոնյան
Azg / 17 minutes ago

Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
A1plus / 19 minutes ago