Մեր բոլոր հարեւանները բավականին դրական են արտահայտվել, այդ թվում Իրանի մեր գործընկերները։ Չեք կարող նշել մեկ երկիր, որը նեգատիվ վերաբերմունք ունի Թրիփի նկատմամբ»։ Սա ասում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը։ Եվ սա ասվում է այն հոդվածից հետո, որ իրանյան մամուլում հրապարակել է Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, որտեղ նա շատ կոշտ ձեւով հայտարարում է, որ «կկոտրեն ոտքերը», եթե Թրամփն ու իր դաշնակիցները համարձակվեն խախտել Իրանի կարմիր գծերը Թրամփի ուղու հետ կապված, նաեւ տարակոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է այդ ծրագիրը։ Եվ ահա, այդ հոդվածի հրապարակումից փաստորեն երկու–երեք օր անց Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը հայտարարում է, թե չկա մի երկիր, որը նեգատիվ վերաբերմունք ունի Թրամփի ուղու նկատմամբ, այդ թվում տալով նաեւ Իրանի անունը։ Ի՞նչ է դա նշանակում։ Ալի Աքբար Վելայաթին Իրան չէ՞։ Նա «անկա՞խ» է Իրանից։ Թե՞ Իրան չէ այդ երկրի Գերագույն հոգեւոր առաջնորդը, որի ավագ խորհրդական է Վելայաթին։ Թե՞ պարզապես Հայաստանի ԱԳՆ ԳՔ հայտարարությունը վկայում է Հայաստանի քաղաքական իշխանության աշխարհաքաղաքական անհամարժեքության եւ արկածախնդրության մասին, այն ենթարկվածության մասին, որ բնորոշում է Վելայաթին իր հոդվածում։ Փեզեշկիանն ու Արաղչին մի բան են ասում Փաշինյանին ու Միրզոյանին, Վելայաթին ա՞յլ բան։ Եթե այդպես է, ապա Իրանում երկիշխանությո՞ւն է։ Բայց, այդ դեպքում Հայաստանում պետք է առնվազն առաջանա հարց, թե այդ «երկու իշխանություններից» ո՞ր մեկն է ավելի զորեղ եւ կամային։ Թե՞ պաշտոնական Երեւանը պարզապես Վաշինգտոնի գլխի տակ է դնում փափուկ բարձ, հատկապես, որ ԳՔ–ն արտահայտվել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի մասնակցությամվ քննարկմանը։ Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան The post «Կկոտրեն ոտքերը» չի՞ նշանակում, որ Իրանը դեմ է Թրամփի ուղուն, թե՞ Իրանը Հայաստանի համար պետություն չէ appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Կկոտրեն ոտքերը» չի՞ նշանակում, որ Իրանը դեմ է Թրամփի ուղուն, թե՞ Իրանը Հայաստանի համար պետություն չէ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Հայ Դատի կոչը՝ մերժել Թուրքիայի կողմից Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Azg / 1 hour ago
Մեծանուն ցեղասպանագետ, պրոֆեսոր Վահագն Դադրյանի կազմած արխիվային 100 հազար էջ բացառիկ նյութերն արդեն հասանելի են
Azg / 1 hour ago

Հարձակվել են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի վրա՝ նրան պատճառելով մրմնական վնասվածքներ
Azg / 2 hours ago

«Daroink»-ի տնօրենը ոչ սթափ վիճակում ավտովթարի պատճառ է դարձել
Azg / 2 hours ago
Related coverage

The conflicts between Turkey and Azerbaijan may create new opportunities for Armenia, Artak Sargsyan.
Noyan Tapan TV / 21 minutes ago

Այս ամենի մեղավորն իշխանությունն է, որը թաղել է Երևանը խցանումների, շինարարական փոշու մեջ՝ իր անգործության հետևանքով․ Առաքելյան
ABC Media / 25 minutes ago

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Փաշինյան
Shant News / 28 minutes ago

Peskov has announced the composition of the Russian delegation for the trilateral negotiations on Ukraine in Abu Dhabi.
Noyan Tapan TV / 31 minutes ago