Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը հայտնում է. Հրաշալի նորություն ունենք Լոս Անջելեսից։ Երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում, վերջապես հետազոտողներին հասանելի է դառնում մեծանուն ցեղասպանագետ, պրոֆեսոր Վահագն Դադրյանի կազմած արխիվային բացառիկ նյութերը: Արխիվը ներառում է ավելի քան 100.000 էջ ծավալով ահռելի նյութ` Հայոց ցեղասպանության բոլոր դրվագների վերաբերյալ: Դադրյանի թողած գիտական ժառանգությունն այն հիմնաքարն է, որի վրա ամուր կանգնած պետք է պայքարենք հանուն արդարության ու հատկապես իրենց հայ կոչող, բայց Հայոց ցեղասպանությունը ժխտելու ու եղծելու փորձեր կատարող, բյուրավոր նահատակների հիշատակը անարգող թափթփուկների դեմ: Բրավո բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունը բերեցին այս կարևոր առաքելությունն իր հանգրվանին հասցնելու գործում: Առանձնահատուկ ցանկանում եմ իմ հիացմունքն ու երախտագիտությունը հայտնել երկար տարիներ Արարատ-Էսքիճեան թանգարանի պատասխանատուի պարտականությունը ստանձնած Մագի-Մանգասարյան Գոշինին: The post Մեծանուն ցեղասպանագետ, պրոֆեսոր Վահագն Դադրյանի կազմած արխիվային 100 հազար էջ բացառիկ նյութերն արդեն հասանելի են appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մեծանուն ցեղասպանագետ, պրոֆեսոր Վահագն Դադրյանի կազմած արխիվային 100 հազար էջ բացառիկ նյութերն արդեն հասանելի են
Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Հայ Դատի կոչը՝ մերժել Թուրքիայի կողմից Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Azg / 38 minutes ago

Հարձակվել են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի վրա՝ նրան պատճառելով մրմնական վնասվածքներ
Azg / 1 hour ago

«Daroink»-ի տնօրենը ոչ սթափ վիճակում ավտովթարի պատճառ է դարձել
Azg / 1 hour ago

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետին կատմամբ կանցկացվի ծառայողական քննություն
Azg / 1 hour ago
Related coverage

Կիպրոսի կրթության և սպորտի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Shant News / 24 minutes ago

Կիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24TV / 24News / 1 hour ago

"Айдат" призывает Совбез ООН отклонить кандидатуру Феридуна Синирлиоглу на пост генсека
Sputnik Armenia / 2 hours ago

Դատարանը ժամանակավորապես արգելափակել է Թրամփի առաջարկած հաղթական կամարի շինարարությունը
Sputnik Armenia / Nov 6