Կիպրոսի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Աթենա Միխայիլիդուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Կիպրոսում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանի և ՀՀ-ում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է Հուշահամալիրի կառուցման պատմությունը ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը: Տիկին Աթենա Միխայիլիդուն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Լուսինե Աբրահամյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Կիպրոսից ժամանած պատվիրակության անդամներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան և ՀՑԹԻ էքսկուրսավար Մերի Եղիկյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Վերջում ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել այցելության համար և տիկին Աթենա Միխայիլիդուին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կիպրոսի կրթության և սպորտի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Փաշինյան
Shant News / 20 minutes ago

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ ուզում են համաձայնության գալ
Shant News / 21 minutes ago

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան
Shant News / 1 hour ago

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
Shant News / 1 hour ago
Related coverage
Մեծանուն ցեղասպանագետ, պրոֆեսոր Վահագն Դադրյանի կազմած արխիվային 100 հազար էջ բացառիկ նյութերն արդեն հասանելի են
Azg / 55 minutes ago

Կիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24TV / 24News / 1 hour ago

"Айдат" призывает Совбез ООН отклонить кандидатуру Феридуна Синирлиоглу на пост генсека
Sputnik Armenia / 2 hours ago

Դատարանը ժամանակավորապես արգելափակել է Թրամփի առաջարկած հաղթական կամարի շինարարությունը
Sputnik Armenia / Nov 6