Կիպրոսի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Աթենա Միխայիլիդուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Կիպրոսում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանի և ՀՀ-ում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսի ուղեկցությամբ: Այդ մասին տեղեկանում ենք «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից։ Հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է Հուշահամալիրի կառուցման պատմությունը ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը: Աթենա Միխայիլիդուն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Լուսինե Աբրահամյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Կիպրոսից ժամանած պատվիրակության անդամներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան և ՀՑԹԻ էքսկուրսավար Մերի Եղիկյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Վերջում ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել այցելության համար և տիկին Աթենա Միխայիլիդուին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր։ —00—ՄԱ The post Կիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն
24TV / 24News / 13 minutes ago

Մենք երբեք չենք մտնի պրոցեսի մեջ, որը դեմ է Իրանին, մյուս մեր հարևաններին. Սիմոնյան
24TV / 24News / 24 minutes ago

«ԱԺ-ի հարգելի՛ մեծարգո նախագահ», «Ձեր ինֆորմացիան հին է, հիմա Ռուբինյանն է, ես ԱԽՔ-ն եմ»
24TV / 24News / 25 minutes ago

TRIPP-ը նրա համար չի, որ մի ադրբեջանցի Բաքվից գառ տանի Նախիջևան, դա նաև գազ տեղափոխելու ուղի է
24TV / 24News / 26 minutes ago
Related coverage

Կիպրոսի կրթության և սպորտի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Shant News / 38 minutes ago
Մեծանուն ցեղասպանագետ, պրոֆեսոր Վահագն Դադրյանի կազմած արխիվային 100 հազար էջ բացառիկ նյութերն արդեն հասանելի են
Azg / 55 minutes ago

"Айдат" призывает Совбез ООН отклонить кандидатуру Феридуна Синирлиоглу на пост генсека
Sputnik Armenia / 2 hours ago

Դատարանը ժամանակավորապես արգելափակել է Թրամփի առաջարկած հաղթական կամարի շինարարությունը
Sputnik Armenia / Nov 6