Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հանությունից եկող դիտարկումներն ու անհանգստությունները, արագորեն արձագանքում է և տալիս իր գործառույթներից բխող լուծումներ․ հայտնում է ՍԱՏՄ-ն։ Անդրադառնալով հայրենական կաթնամերքի անվտանգության շուրջ վերջին շաբաթվա ընթացքում հանրային քննարկումներին՝ տեղեկացնում ենք ևս մեկ անգամ, որ կաթնամթերք արտադրող ու իրացնող կազմակերպություններում Տեսչական մարմինը պարբերաբար անցկացնում է վերահսկողական միջոցառումներ, հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումների ու մանրէաբանական անհամապատասխանությունների մասին արվում է պատշաճ հանրային իրազեկում: Հանրային քննարկումը կենտրոնացած է հիմնականում մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշի վրա, որը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք: Տեղեկացնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սերտորեն համագործակցում է պետական բոլոր կառույցների, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությանը ենթակա Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-հետ: ՀՎԿԱԿ-ը հստակեցրել է, որ ԱՑԽՄ-ի առկայությունը կարող է վկայել մանրէային աղտոտման, սանիտարահիգիենիկ պայմանների անբավարարության, ինչպես նաև մաքրման և ախտահանման գործընթացների հնարավոր թերությունների մասին։ ԱՑԽՄ խմբի ոչ բոլոր մանրէներն են ախտածին: Դրանց մի մասը բնականորեն հանդիպում է մարդու և կենդանիների աղիքային միկրոֆլորայում, ինչպես նաև շրջակա միջավայրում՝ առանց պարտադիր հիվանդություն առաջացնելու։ Միաժամանակ, այդ խմբի առանձին որոշ շտամներ կարող են առաջացնել առողջական խնդիրներ, որոնք, սակայն, կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել և սննդի գործոնով պայմանավորված զանգվածային թունավորման դեպքեր չեն արձանագրվել: Սպառողների անվտանգության ապահովումն առաջնահերթությունն է, պատկան մարմիններն անում են հնարավորը հանրության առողջությունը վտանգներից հեռու պահելու համար, աշխատում են հրապարակային և թափանցիկ՝ արագ հանրայնացնելով սննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված ցանկացած խնդիր ,- ասված է հայտարարության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՍԱՏՄ-ն՝ կաթնամթերքի շուկայում իրականացված վերահսկողության մասին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հանությունից եկող դիտարկումներն ու անհանգստությունները, արագորեն արձագանքում է և տալիս իր գործառույթներից բխող լուծումներ․ հայտնում է ՍԱՏՄ-ն։ «Անդրադառնալով հայրենական կաթնամերքի անվտանգության շուրջ վերջին շաբաթվա ընթացքում հանրային քննարկումներին՝ տեղեկացնում ենք ևս մեկ անգամ, որ կաթնամթերք արտադրող ու իրացնող կազմակերպություններում Տեսչական մարմինը պարբերաբար անցկացնում է վերահսկողական միջոցառումներ, հայտնաբերված […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Խցանման ի՞նչ լուծումներ է առաջարկում քաղաքապետարանը #abcmedia
ABC Media / 39 minutes ago

Դեմոկրատները վերցրին Կոնգրեսը․ Թրամփը սպառնում է վետոյով #abcmedia
ABC Media / 1 hour ago

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
ABC Media / 1 hour ago

Մեղրիի քաղցր խնդիրները․ ի՞նչ է թաքնված Հայաստանի հարավում
ABC Media / 2 hours ago
Related coverage

Peskov has announced the composition of the Russian delegation for the trilateral negotiations on Ukraine in Abu Dhabi.
Noyan Tapan TV / 9 minutes ago

«ԱԺ-ի հարգելի՛ մեծարգո նախագահ», «Ձեր ինֆորմացիան հին է, հիմա Ռուբինյանն է, ես ԱԽՔ-ն եմ»
24TV / 24News / 11 minutes ago

Հայաստանը չպետք է զոհաբերվի ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն Սիմոնյան
Alpha News / 23 minutes ago

Երևանի օդում փոշու առկայությունը գերազանցել է նորմային ցուցանիշը․ մեղավորն իշխանությունն է
ArmLur / Zhoghovurd / 24 minutes ago