Ի՞նչ կյանքով են ապրում մեր գյուղերում։ Ի՞նչ խնդիրներ են ամեն օր լուծում մարդիկ, ի՞նչն է նրանց անհանգստացնում, և ի՞նչն է պահում հարազատ գյուղում։ Այս հարցերի պատասխանները փնտրելու համար ABC Media-ն սկսում է նոր հաղորդաշար, որի կենտրոնում գյուղերն են, բայց առաջին հերթին՝ այնտեղ ապրող մարդիկ։ Կայցելենք Հայաստանի տարբեր մարզեր, կլսենք նրանց պատմություններն ու կբացահայտենք գյուղերի չլուծված խնդիրները։ Բայց մեր նպատակը միայն պատմելն ու խնդիրները ներկայացնելը չէ։ Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը փորձագետների հետ կքննարկենք այդ խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։ Հրատապ լուրերը՝ https://t.me/abcmediaarm Ունեք բացառիկ տեղեկություն, ֆոտո կամ վիդեո, ուղարկե՛ք՝ https://t.me/abcmedia_official_bot Գովազդի համար՝ +374 (95) 50 01 04 ABC Media-ն գործակցում է «Ֆոտոլուրի» հետ։ ABC Media-ի տեսանյութերն օգտագործելիս հղումը պարտադիր է: