Հայաստանի իշխանությունը նոր Սահմանադրության մասին է խոսում, որի տեքստը դեռ հրապարակված չէ։ Հայտնի է միայն, որ դրանում չի լինելու Անկախության հռչակագրի հղումը։ Ինչո՞ւ է իշխանությունը գնում այդ քայլին, և ի՞նչ կապ ունի այս գործընթացը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջների հետ։ Այս ռեպորտաժում՝ իշխանության, ընդդիմության և Ալիևի հայտարարություններն են։