ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում Հելուինի տոնակատարության ընթացքում 1 տարեկանից մինչև 6 տարեկան 15 երեխա հոգեմետ նյութ պարունակող քաղցրավենիք է ստացել։ Այս մասին հայտնում է Newsweek պարբերականը։ Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 31-ին տներից մեկում երեխաներին կոնֆետների փաթեթներ են փոխանցել։ Ծնողները նկատել են ապրանքի անսովոր փաթեթավորումն ու ենթադրել, որ քաղցրավենիքը կարող է արգելված նյութեր պարունակել։ Կատարված փորձաքննությունն ու լաբորատոր անալիզը հաստատել են, որ կոնֆետների բաղադրության մեջ առկա է եղել պսիլոցիբին տեսակի հոգեմետ նյութ: