Եվրոպական մի շարք երկրներում ինքնաթիռներում պայթուցիկ սարքերի մասին նոր ահազանգերի հետևանքով տասնյակ չվերթներ են խափանվել։ Որոշ ինքնաթիռներ հարկադիր վայրէջք են կատարել, մյուսներն ուղեկցվել են կործանիչներով։ Ստուգումների արդյունքում, սակայն, որևէ օդանավում պայթուցիկ չի հայտնաբերվել, տուժածներ չկան, հաղորդում է Deutsche Welle-ն։ Նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի օդային տարածքով անցնող չորս ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել՝ ռումբերի մասին հաղորդումներից հետո։ Հունգարիայում կործանիչներն ուղեկցել են...