A A Պաշտոնական «Hexa Machinery»-ն 8-10 մլն դոլարի ներդրում է իրականացրել արտադրության զարգացման համար Աջակցիր «Ա1+»-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 6-ին այցելել է Դուստր Մարիաննա ՍՊԸ ընկերության Hexa Machinery մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Գործարանում իրականացվում է արդյունաբերական և ռազմավարական նշանակության սարքավորումների համար նախատեսված դետալների մշակում, ինչպես նաև արտադրվում են ժամանակակից վերամշակող սարքավորումներ, որոնք տրամադրվում են նաև այլ ընկերությունների՝ հաշվի առնելով դրանց արտադրական գործընթացների տեխնոլոգիական պահանջներն ու առանձնահատկությունները։ Գործարանի ստեղծման և զարգացման նպատակով իրականացվող ներդրումների ընդհանուր ծավալը 8-10 մլն ԱՄՆ դոլար է։ Ներկայումս գործարանն ունի 25 աշխատակից, իսկ ներդրումային ծրագրի ավարտից հետո նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 40-ի։ Նախարարը ծանոթացել է նաև կաթնային շաքարի (լակտոզայի) արտադրության նպատակով զրոյից հիմնված արտադրամասին, որտեղ արտերկրից ներկրված ժամանակակից սարքավորումների միջոցով նախատեսվում է արտադրել կաթի փոշի, սպորտային սնունդ և այլն։ Արտադրությունն ընդլայնելու և արդիականացնելու նպատակով ընկերությունն օգտվել է լիզինգի պետական աջակցության ծրագրից, ինչպես նաև դիմել է մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար։ Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. վարչապետ Սամվել Կարապետյանին Քննչական կոմիտեից տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան։ Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց․ Դատախազություն «Շողակաթի» փակումը ես մեծ սխալ եմ համարում․ իշխանական պատգամավորը դժգոհ է ՀՌՀ տնօրենի դիտարկումներից
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Hexa Machinery»-ն 8-10 մլն դոլարի ներդրում է իրականացրել արտադրության զարգացման համար
«Hexa Machinery»-ն 8-10 մլն դոլարի ներդրում է իրականացրել արտադրության զարգացման համար

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Երևանն ու Սոֆիան կընդլայնեն համագործակցությունը մի շարք ոլորտներում
A1plus / 27 minutes ago

Նարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցները․ ՈւՂԻՂ
A1plus / 1 hour ago

Գործա, մտնում եմ գործի մեջ, կռահումներով չեմ զբաղվում․ Զուրաբյան
A1plus / 1 hour ago

Գործա, մտնում եմ գործի մեջ, կռահումներով չեմ զբաղվում․ Զուրաբյան (տեսանյութ)
A1plus / 1 hour ago
Related coverage

Վրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի
168 Jham / 29 minutes ago

Այսօր մեզ առաջարկվում է հավատալ մի նախագծի հեռանկարայնությանը, որի տնտեսական արդյունավետության հիմնավորումները հանրությանը հայտնի չեն․ Դավիթ Անանյան
Aravot / 35 minutes ago

Ինչ է անհրաժեշտ հաճախորդներին, նախքան նրանք ձեզ կվստահեն պատասխանատու աշխատանքը
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

«Բանկով 180 հազարով փաթեթ եմ գնել, բայց փակ ա համալիրը, վարկը տալիս ենք, լողավազան չենք գնում»
Factor.am / 1 hour ago