ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում 12 պատմամշակութային օբյեկտ ստացել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը` հավելելով, որ որոշումն ընդունվել է նախարարության փորձագիտական հանձնաժողովի՝ այս տարվա երկրորդ նիստում տրված դրական եզրակացությունների հիման վրա։Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի՝ 1983 թվականին ստեղծված հարթաքանդակների խումբը, Սյունիքի մարզի Տաթևի XVII–XIX դարերի գյուղատեղին, Բռնակոթում գտնվող պատմական կառույցներն ու տապանաքարերը, այդ թվում՝ հայագետ Նիկողայոս Ադոնցի հայրական տունը (1861 թ.), ինչպես նաև Վայոց Ձորի մարզի Արտաբույնքի ուշ միջնադարյան գյուղատեղին, գերեզմանոցն ու մատուռը։Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Վայոց Ձորի մարզի Արատեսի XIII դարի ժայռախաչերը և Սյունիքի մարզի Անգեղակոթի X–XI դարերի երեք խաչքարերը։Հանձնաժողովը քննարկել է «Վահագն վիշապաքաղ» քանդակի, Արագածոտնի մարզի «Հին Կարբի» գյուղատեղիի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մի շարք հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։Ընդունելի համարված նախագծերը կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ԿԳՄՍ նախարարության կողմից։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանում 12 պատմամշակութային կառույց հուշարձանի կարգավիճակ է ստացել. լուսանկարներ
Ընդունելի համարված նախագծերը կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Обсуждается идея введения пошлин на строительство днем для борьбы с заторами в Ереване
Sputnik Armenia / 23 minutes ago

Вице-премьеры Армении и Казахстана обсудили логистические маршруты
Sputnik Armenia / 50 minutes ago

Մհեր Գրիգորյանը Ղազախստանի փոխվարչապետի հետ քննարկել է լոգիստիկ-տնտեսական հարցեր
Sputnik Armenia / 1 hour ago

Երևանում հայտնաբերվել է կեղծված պիտանելիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիք
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

2022-ին խոսում էինք ՀՀ անվտանգության մասին, այսօր՝ զարգացման. Սփյուռքի գործերի հանձնակատար
Public Television of Armenia — 1Lurer / 14 minutes ago

Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել
168 Jham / 18 minutes ago

Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել
ABC Media / 26 minutes ago

Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը. ԿԳՄՍՆ
Shant News / 57 minutes ago