Հոկտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. գրում է shamshyan.com -ը։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արբաթ գյուղի 1-ին փողոցի վերջնամասում նույն գյուղի բնակիչներ 37-ամյա Արթուր Բ․-ի և 42-ամյա Արտյոմ Ա․-ի միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Արթուր Բ․-ն սխալմամբ զանգահարել է Արտյոմ Ա․-ին, որի ընթացքում վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Արթուր Բ․-ի հասցեին, որից հետո՝ ժամը 00։20-ի սահմաններում, Արտյոմ Ա․-ն պարզաբանումներ կատարելու նպատակով իրեն պատկանող Kia մակնիշի ավտոմեքենայով, ինքնությունները դեռևս չպարզված մի քանի անձանց հետ, գնացել է Արբաթ գյուղի 1-ին փողոցի հասցեներից մեկը, որտեղ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Արթուր Բ․-ի հասցեին, մի քանի անգամ ձեռքով հարվածել վերջինիս դեմքին և մարմնի տարբեր մասերին։ Դրանից հետո Արթուր Բ․-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։ Արտյոմ Ա․-ն չի հեռանում, Արթուր Բ․-ն ևս մեկ անգամ կրակել է գետնին՝ նրա ոտքերի ուղղությամբ, որից հետո Արտյոմ Ա․-ն կոտրել է Արթուր Բ․-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող և չշահագործվող ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի հետևի լուսարձակը և դիմել փախուստի։ Արթուր Բ․-ն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով Մասիսի ոստիկաների կեղմից հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Նա ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին է ներկայացրել ատրճանակը և երկու չկրակված փամփուշտ, իսկ խուլիգանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, ինչպես նաև նրանց և Արտյոմ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ ,- նշում է լրատվամիջոցը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել
Հոկտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. գրում է shamshyan.com-ը։ «Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արբաթ գյուղի 1-ին փողոցի վերջնամասում նույն գյուղի բնակիչներ 37-ամյա Արթուր Բ․-ի և 42-ամյա Արտյոմ Ա․-ի միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։ «Ոստիկանության Մասիսի […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

«Շիկահող»-ի անտառների ոչնչացումը փորձության է ենթարկում Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. AFP
ABC Media / 40 minutes ago

Ալիևի պահա՞նջն է Հայաստանի նոր Սահմանադրության հիմքում
ABC Media / 43 minutes ago

Կաթողիկոսի գործով դատական նիստը տապալվել է #abcmedia #abcլուրեր
ABC Media / 1 hour ago

Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի մուտքը Երևան արգելվել է
ABC Media / 1 hour ago
Related coverage

Հայաստանում 12 պատմամշակութային կառույց հուշարձանի կարգավիճակ է ստացել. լուսանկարներ
Sputnik Armenia / 15 minutes ago

2022-ին խոսում էինք ՀՀ անվտանգության մասին, այսօր՝ զարգացման. Սփյուռքի գործերի հանձնակատար
Public Television of Armenia — 1Lurer / 18 minutes ago

Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել
168 Jham / 22 minutes ago

Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը. ԿԳՄՍՆ
Shant News / 1 hour ago