Շիկահող արգելոցի վերևում գտնվող լանջից տեղական պաշտոնյա Մարատ Հարությունյանը ցույց տվեց այն անտառները, որոնք հատվել են ադրբեջանական զինուժի կարիքների համար։ Երևանի գնահատմամբ՝ այս շինարարությունը սպառնալիք է հազվագյուտ վայրի կենդանական աշխարհի և տեղի գյուղացիների ապրուստի միջոցների համար. գրում է AFP գործակալությունը: Անտառի ճակատագրի շուրջ ընթացող պայքարը բացահայտում է երկու երկրների միջև առկա խորը և շարունակվող լարվածությունը՝ այն պարագայում, երբ նրանք փորձում են հասնել տևական խաղաղության՝ 3 տասնամյակ տևած թշնամանքից և բազմաթիվ պատերազմներից հետո։ 2021-2022 թվականներին իրականացված առաջխաղացումների արդյունքում Ադրբեջանը գրավել է արգելոցի այն հատվածները, որոնք գտնվում են երկու երկրների ընդհանուր սահմանի երկայնքով։ Հակամարտությունը գագաթնակետին հասավ 2023 թվականին, երբ Ադրբեջանը գրավեց Ղարաբաղը, ինչը հանգեցրեց հայ բնակչության՝ մոտ 100․000 մարդու ամբողջական արտագաղթին։ Այդ ժամանակվանից ի վեր երկու երկրները փորձում են համաձայնության գալ մշտական խաղաղության պայմանագրի շուրջ․ անցյալ տարի Վաշինգտոնում նախաստորագրվեց մի փաստաթուղթ, որը դիտարկվում է որպես վավերացմանն ուղղված կարևոր քայլ։ Մինչ մայրաքաղաքներում խոսում են լարվածության թուլացման մասին, Հայաստանի հարավային Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում բնակիչները շարունակում են ապրել անհանգիստ պայմաններում։ Մոտակայքում տեղակայված ադրբեջանական ռազմական դիրքերն ու ականապատ դաշտերը լուրջ մտահոգություն են առաջացնում նրանց անվտանգության վերաբերյալ։ Ամբողջ տարածքը գտնվում է անմիջապես թշնամու նշանառության տակ ,- ասում է 35-ամյա կենսաբան Հարութ Աղաթելյանը, որն արգելոցում աշխատում է արդեն 15 տարի։ Նա բազմիցս հայտնաբերել է անդամահատված կենդանիների դիակներ՝ ականների պայթյունների հետևանքով, որոնց ձայները հաճախ են լսվում անտառում։ Տարածքի մի մասը գրավելուց հետո ադրբեջանական զինուժն այնտեղ լայն ճանապարհներ է կառուցում՝ հասանելիությունն ու մատակարարման ուղիները բարելավելու նպատակով։ Սրաշեն գյուղից վերև՝ աշնանային անտառի միջով, օձապտույտ ձգվում են գունատ ճանապարհները, իսկ ոստիկանական անցակետը փակում է դեպի արգելոց տանող հին երթուղին: Բլրի գագաթին ծածանվող հայկական և ադրբեջանական դրոշները մատնանշում են հակադիր դիրքերը, որոնք երբեմն միմյանցից հեռու են ընդամենը մի քանի հարյուր մետր։ Նրանք կտրում են ամեն ինչ՝ առանց ստուգելու, թե արդյոք տեսակը գրանցված է Կարմիր գրքում, թե ոչ , հավելեց կենսաբանը՝ նկատի ունենալով Հայաստանի՝ անհետացման եզրին գտնվող տեսակների գրանցամատյանը։ Հայաստանը բարձրաձայնել է այս խնդրի մասին՝ Երևանում հյուրընկալելով ՄԱԿ-ի կենսաբազմազանությանը նվիրված COP17 գագաթնաժողովը, որտեղ պետությունները հավաքվում են՝ քննարկելու տեսակների և դրանց բնակավայրերի պաշտպանությանն ուղղված գլոբալ ջանքերը։ Ադրբեջանը հերքել է հայկական տարածքներն օկուպացնելու վերաբերյալ մեղադրանքները՝ պնդելով, որ այդ հատվածում սահմանը պաշտոնապես սահմանազատված չէ։ 1958 թվականին հիմնադրված Շիկահող արգելոցն ընդգրկում է մոտ 12․400 հեկտար կաղնու և հաճարենու անտառներ, սոսու պուրակներ, ինչպես նաև կենսունակությունը կորցնող (անհետացման եզրին գտնվող) կենու ծառեր։ Այն նաև ապաստան է հանդիսանում կովկասյան ընձառյուծների, գորշ արջերի և բեզոարյան այծերի համար։ Տեղական պաշտոնյա Մարատ Հարությունյանը մտավախություն ունի, որ ծառահատումներն ու ինժեներական աշխատանքները կարող են հանգեցնել սողանքների, սելավների և քարաթափումների։ Սակայն, ըստ տեղի բնակիչների և մասնագետների, ռազմական ներկայության և ականապատման պատճառով տեղում հետևանքները գնահատելն անհնար է։ Արբանյակային պատկերների վերլուծությունը ցույց է տալիս, որ մոտ 90 հեկտար տարածքում, այդ թվում՝ շուրջ 60 հեկտար անտառում, իրականացվել են հողային աշխատանքներ, իսկ հատված փայտանյութի ծավալը գնահատվում է 14.000-16.000 խորանարդ մետր։ Պարզ չէ՝ արդյոք հնարավոր կլինի լիովին վերականգնել այն, ինչը փորձագետներն անվանում են լայնամասշտաբ էկոցիդ ։ Գյուղատնտեսական հողերի և արոտավայրերի կորուստը նաև սպառնում է տեղի բնակիչների ապրուստի միջոցներին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Շիկահող»-ի անտառների ոչնչացումը փորձության է ենթարկում Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. AFP
«Շիկահող» արգելոցի վերևում գտնվող լանջից տեղական պաշտոնյա Մարատ Հարությունյանը ցույց տվեց այն անտառները, որոնք հատվել են ադրբեջանական զինուժի կարիքների համար։ Երևանի գնահատմամբ՝ այս շինարարությունը սպառնալիք է հազվագյուտ վայրի կենդանական աշխարհի և տեղի գյուղացիների ապրուստի միջոցների համար. գրում է AFP գործակալությունը: Անտառի ճակատագրի շուրջ ընթացող պայքարը բացահայտում է երկու երկրների միջև առկա խորը և շարունակվող լարվածությունը՝ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Առաջնորդողը Սամվել Կարապետյանն է․ ինչի՞ շուրջ է համախմբվել ընդդիմությունը
ABC Media / 3 minutes ago

Կենսաթոշակի անցնելու կարգը փոխվում է #abcmedia #երկու_բառով
ABC Media / 19 minutes ago

Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել
ABC Media / 37 minutes ago

Ալիևի պահա՞նջն է Հայաստանի նոր Սահմանադրության հիմքում
ABC Media / 49 minutes ago
Related coverage

Առաջարկվում է ՌՈ-ին իրավունք տալ վերահսկելու թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցությունը
PanArmenian / 5 minutes ago

«Ուժեղ Հայաստանը» վստահեցնում է՝ Փաշինյանը դատապարտված է ձախողման
Aysor.am / 15 minutes ago

Էրդողանը մտադիր է մասնակցել Բաքվի զորահանդեսին
CivilNet / 19 minutes ago

Հասարակությունը ոտքի կկանգնի և միասին կխափանենք Ալիևի շահերը սպասարկող Փաշինյանի գործողությունները
Aysor.am / 21 minutes ago