Մատենադարան է այցելել Կիպրոսի Հանրապետության կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխայիլիդուն։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանի ուղեկցությամբ՝ նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։ Հյուրերն այցելել են նաև Վերականգնման բաժին։ Այցի ավարտին Աթենա Միխայիլիդուն գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում։