ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։ Քննարկման արդյունքում, հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա, 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։ Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 42 հասցեի հարթաքանդակների խումբը (1983 թ․), Սյունիքի մարզի Տաթև բնակյավայրի գյուղատեղին (XVII-XIX դդ.), Բռնակոթ բնակավայրի Նիկողայոս Ադոնցի հայրական տունը (1861 թ.), Գևորգ Ադոնցի տապանաքարը (1912 թ.), Կարապետ Մկրտչյան Տեր Ստեփանյանցի տապանաքարը (1872 թ․), Վայոց ձորի մարզի Արտաբույնք բնակվայրի ուշ միջնադարյան գյուղատեղին, գերեզմանոցը և մատուռը։ Վայոց ձորի մարզի Արատես բնակվայրի ժայռախաչերը (զարգացած միջնադար, XIII դ.) և Սյունիքի մարզի Անգեղակոթ բնկավայրի 3 խաչքարերը (X- XI դդ․) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Քննարկվել են նաև Երևանի Ավան վարչական շրջանի քաղաքի մուտք. Երևանի Հյուսիսային մուտքը (1987 թ., պետական ցուցիչ՝ 1.2.16), Նոր Նորք վարչական շրջանի Քանդակ «Վահագն վիշապաքաղ» (1988 թ.), ինչպես նաև Արագածոտնի մարզի Կարբի բնկավայրի գյուղատեղի «Հին Կարբի» (IV-V դդ.-ուշ միջնադար, պետական ցուցիչ՝ 2.58.3), եկեղեցի (IV-V դդ., պետական ցուցիչ՝ 2.58.3.1), գերեզմանոց, VII-XVII դդ. (պետական ցուցիչ՝ 2.58.3.3), գերեզմանոց, (XI-XV դդ., պետական ցուցիչ՝ 2.58.3.4), Սյունիքի մարզի Բռնակոթ բնակավայրի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան (1988 թ., պետական ցուցիչ՝ 8.23.13), Նիկողայոս Ադոնցի բնակելի տուն (1861 թ. պետական ցուցիչ՝ 8.23.18) և Վայոց ձորի մարզի Արատես բնավայրի ժայռախաչեր (XIII դ.), Տավուշի մարզի Խաչարձան բնակավայրի կամուրջ (XII-XIII դդ., պետական ցուցիչ՝ 10.36.7) պահպանական գոտիների նախագծերը։ Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Էլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչ
Shant News / 32 minutes ago

Քննարկվել են Հայաստանի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարները
Shant News / 39 minutes ago

SHANTNEWS
Shant News / 46 minutes ago

Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը Կիպրոսի և Լատվիայի ընտրանիների դեմ խաղերի համար․ ովքե՞ր են բացակայում
Shant News / 50 minutes ago
Related coverage

Դիզայնի և վիզուալ արվեստների 7-րդ միջազգային ցուցահանդեսը՝ Երևանում
Public Television of Armenia — 1Lurer / 31 minutes ago

Հայաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի սննդամթերք արտադրողները ԵՄ աջակցությամբ մասնակցել են Փարիզում կայանացած առաջատար ցուցահանդեսին
Aravot / 55 minutes ago

Արմեն Բուդաղյան․ երաժշտության նվիրյալը՝ 90 տարեկան
Public Radio of Armenia / 1 hour ago

Եթե գրող մարմինն ասում ա՝ ես չեմ գրում, բա ո՞վ ա գրում, ինչ-որ մեկը նստած նկուղում գրում ա՞․Ղազինյան
A1plus / 2 hours ago