Ուկրաինական բանակը շարունակում է հարվածները Ռուսաստանի խորքերին: Կրասնոդարի մոտ գտնվող Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է թիրախ դարձել այս անգամ: Այդ գործարանը տարեկան մինչև 7 մլն տոննա նավթ է վերամշակում: Ռուսաստանը պնդում է՝ անօդաչուներով է գրոհել Ուկրաինան: Այս շաբաթ ավելի քան 5 հազար ուկրաինական դրոն է խփվել դաշնության երկնքում: