Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործի դատական նիստը հետաձգվել է 1 րոպեով ընդմիջվելուց հետո: Նիստին չեն ներկայացել հանրային մեղադրողներն ու Վեհափառի դեմ հայց ներկայացրած Արման Սարոյանը: Գարեգին Երկրորդի փաստաբան Արա Զոհրաբյանը կարծում է, որ Սարոյանն ու մեղադրողները բացակայում են քննությունը ձգձգելու միտումով: